Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1995-Ա 03.07.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ
ՄԻՋՈՑԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածը, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի ապրիլի 23-ի հ.90-Ա որոշմամբ հաստատված կանոնադրության 14-րդ կետը և Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-ն որոշման հավելվածի 41-րդ կետի 4-րդ ենթակետը.
1. Երևան քաղաքի սեփականություն համարվող և Երևանի քաղաքապետի 2019 թվականի հոկտեմբերի 7-ի հ.3616-Ա որոշումով «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրած գույքը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին՝ համաձայն հ.1 հավելվածի.
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության հետ 07.10.2019թ. կնքված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիրը:
3. Տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու համար ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հ.2 հավելվածի:
4. Հանձնարարել հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշման ընդունումից հետո հնգօրյա ժամկետում իրականացնել տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքները.
5. Հանձնարարել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից համապատաասխան հայտ ներկայացնելու դեպքում տրանսպորտային միջոցը վարորդով և վառելիքով տրամադրել վերոնշված ստորաբաժանումների գործառույթներն իրականացնելու համար:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի վրա:
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ