Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1998-Ա 03.07.2020թ.


«ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 59-րդ և 67-րդ հոդվածներով.
1. Թույլատրել «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող շուկայական արժեքով գնահատված տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ Գույք) նվիրել Երևան համայնքին /հավելված 1/։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին.
1) «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության հետ 10-օրյա ժամկետում կնքել Գույքի նվիրատվության պայմանագիր։
2) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում կատարել Գույքին վերաբերող համապատասխան փաստաթղթերի ձևակերպումները:
3. Գույքի հանձնման–ընդունման աշխատանքներն իրականացնելու համար ստեղծել հանձնաժողով /հավելված 2/։
4. Հանձնարարել.
1) Հանձնաժողովի նախագահին՝ Գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն ավարտելուց հետո Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչություն ներկայացնել հանձնման-ընդունման ակտը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր՝ Գույքը «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի հաշվեկշիռ ընդգրկելու համար։
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո Գույքն ընդգրկել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի հաշվեկշիռ և կատարել համապատասխան հաշվապահական ձևակերպումներ:
5. Ընդունել ի գիտություն՝ Գույքի նվիրատվության /անհատույց օտարման/ արդյունքում առաջացած վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) ձևակերպել «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության կուտակված շահույթի մնացորդի հաշվին:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի, հանձնաժողովի նախագահի և «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հր.Սարգսյանի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ