Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1999-Ա 19.06.2019թ.

 

Դ.ՄԱԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ. 6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ
ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վահան Քոչարյանի դիմումը՝ Նոր Նորքի Դ. Մալյան փողոցի հ. 6 հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 14.12.2005թ. հ. 2096726 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Նոր Նորքի Դ. Մալյան փողոցի հ.6 հասցեում գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 263.140 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ. 41-Ն որոշման հավելվածի դրույթներով.
1. Լիազորել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հ. Մհրյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Վահան Քոչարյանի հետ կնքել համաձայնագիր` Նոր Նորքի Դ.Մալյան փողոցի հ.6 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 20.4 քմ մակերեսով հողամասի համար, 28.12.1998թ. կնքված հ.ՓԲ-1238 08/155 հողի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրում <<Անուշ Բարխուդարյանի>> բառերը փոխարինել <<Վահան Քոչարյանի>> բառերով.
2)պայմանագրի 19-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:».
3)պայմանագրի 5.2 ենթակետից հանել «(այդ թվում` իրականացնել կապիտալ շինարարություն)» բառերը.
4)պայմանագրի 5.5 ենթակետից հանել (կամ օտարելու հողի վրա կատարված բարելավումները և ամրակայված գույքը հօգուտ Վարձատուի) բառերը.
5)պայմանագիրը լրացնել նոր` 7.6 և 7.7 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
<<7.6 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».
<<7.7 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված` վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/` պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում` <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն`վարձատուի դիմումի հիման վրա:>>.
6) պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ`
<<9. Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3 (երեք) տոկոսը, որը կազմում է 4260 ՀՀ դրամ: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1 քմ-ի համար, կազմում է 6960 ՀՀ դրամ:>>.
7)պայմանագրի 13-րդ կետում` <<103004220044>> թիվը փոխարինել <<900035050120>> թվով.
8) պայմանագրի 4-րդ կետում` «1 Հա 14646180» թվերը և բառը փոխարինել «1քմ 6960» թվերով և բառով.
9) պայմանագրի 15-րդ և 16-րդ կետերում`<<0.25>> թիվը փոխարինել <<0.05>> թվով:
2. Վահան Քոչարյանին պատկանող ավտոտնակին տրամադրել «Դավիթ Մալյան փողոց, հ.6 շենք, ավտոտնակ հ.11» հասցեն:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը` սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ