Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

20-Ա  11.01.2019թ.
                 
ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ է-5  ԹԱՂԱՄԱՍԻ Հ.36  ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ  ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ  ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մնացական Վարդանյանի  դիմումը՝ Նուբարաշենի Է-5 թաղամասի հ.36  հողամասի սահմանները ճշտելու և հողօգտագործման իրավունքը ձևակերպելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Էրեբունի շրջանի Նուբարաշեն  քաղաքատիպ ավանի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 1991թ.  հոկտեմբերի 10-ի  հ.10/2 որոշումը, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի 2018 թվականի հոկտեմբերի 4-ի  հ.33/01-44տեղեկանքը:
Համաձայն տարածքի ճշգրտված տեղագրական հանույթի՝ Նուբարաշենի Է-5 թաղամասի հ.36 հողամասի փաստացի մակերեսը կազմում է 505.0քմ, որը ընդգրկված  չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 9-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, 135-րդ  հոդվածով, հողային օրենսգրքի  52-րդ և 59-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով, 16-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 31.10.2018թ. հ.18-06/1-Վ-1534 եզրակացությունը .
1.Սահմանել, որ Նուբարաշենի Է-5 թաղամասի հ.36  հողամասի  սահմանները որոշվում են  505.0քմ մակերեսով  հողամասի համար սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծով:    2.Ընդունել ի գիտություն, որ  հողային օրենսգրքի  64-րդ հոդվածի 8-րդ  կետի 1-ին ենթակետի համաձայն՝ 1-ին կետում նշված հասցեում գտնվող 505.0քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով, սեփականության իրավունքով փոխանցվում է Մնացական Վարդանյանին, Լյուբա Եփրեմյանին, Վահագն Վարդանյանին, Քրիստինե և Մարգուշ Վարդանյաններին:
3.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի  համաձայն, Նուբարաշենի Է-5 թաղամասի հ.36  հասցեում գտնվող՝ 505.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառական նշանակությունը /օգտագործման նպատակը/ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝  բնակելի կառուցապատման։
4.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի և Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ