Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2000-Ա 03.07.2020թ.

«ԵՐԵՎԱՆԻ Հ.152 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 21.04.2020 ԹՎԱԿԱՆԻ Հ.1507-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 10.06.2020թ. որոշումը՝ խորհրդի անդամ Նարինե Յուրիկի Օրդինյանի լիազորությունները՝ դպրոցում սովորող երեխա չունենալու հիմքով՝ դադարեցնելու մասին (հ.3 արձանագրություն), խորհրդի անդամներ Էլեոնորա Ռաֆայելի Ղալումյանի և Նելլի Ավետիքի Ոսկանյանի անձնական դիմումները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 24.06.2020թ. Ո144,Ղ1504,58983 զեկուցագիրը, առաջարկում ենք.
1. Դադարեցնել Երևանի «Հ.152 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամներ Նարինե Յուրիկի Օրդինյանի, Էլեոնորա Ռաֆայելի Ղալումյանի և Նելլի Ավետիքի Ոսկանյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 21-ի N 1507-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ սյունակում «Օրդինյան Նարինե Յուրիկի» բառերը փոխարինել «Գալստյան Լուսինե Իվանի» բառերով:
2) 3-րդ սյունակում «Ոսկանյան Նելլի Ավետիքի», «Ղալումյան Էլեոնորա Ռաֆայելի» բառերը փոխարինել «Մելքոնյան Ժաննա Էդուարդի», «Մինասյան Ագնեսա Վանյայի» բառերով:
3) 4-րդ սյունակում ««Հ.91 մանկապարտեզի տնօրեն» և «Հ.91 հիմնական դպրոցի տնօրեն»» բառերը փոխարինել ««Ալ.Աճեմյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի ուսուցիչ և «Կ. Օրբելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի դասատու» բառերով:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.03.2010թ. №113-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների համաձայն՝ 7-օրյա ժամկետում կազմակերպել խորհուրդի նախագահի ընտրությունները։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

Հավելված Երևանի քաղաքապետի 2020թվականի03.07.-ի N2000-Ա որոշման