Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2001-Ա 03.07.2020թ.

 

ԱՁ «ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ» ՀԵՏ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետի 2011 թվականի հուլիսի 1-ի հ.2914-Ա որոշմամբ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի հ.22/8 հասցեում ԱՁ «Արտակ Հարությունյան»-ին կառուցապատման իրավունքով տրամադրվել է 12.56քմ մակերեսով հողամաս և 2011 թվականի հուլիսի 8-ին կնքվել է հ.54/Կ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր, որից ծագող իրավունքը ենթարկվել է պետական գրանցման (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.26082016-01-0177 վկայական):
ԱՁ «Արտակ Հարությունյան»-ը դիմել է Երևանի քաղաքապետին՝ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու խնդրանքով:
Հաշվի առնելով վերոգրյալ փաստական հանգամանքները, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի 36-րդ կետի 2-րդ ենթակետը և 2011 թվականի հուլիսի 8-ին կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հ.54/Կ պայմանագրի 2.1 կետը:
1. Սահմանել, որ Մաշտոցի պողոտայի հ.22/8 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 12.56քմ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի սահմանները որոշվում են 12.56քմ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, լիազորել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, ԱՁ «Արտակ Հարությունյան»-ի հետ կնքել Մաշտոցի պողոտայի հ.22/8 հասցեում գտնվող գույքի զբաղեցրած 12.56քմ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր՝ գործողության ժամկետը մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը՝ վարձավճարը սահմանելով հողամասի կադաստրային արժեքի 5%-ի չափով, պայմանագրում ներառելով նաև կետեր հետևյալ բովանդակությամբ.

«4.1.4 Կառուցապատված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում սեփականատերն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով կառուցապատման իրավունք ունեցող անձին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».
«4.1.5 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված սեփականատերն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված (դադարած)՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից ստանալու պահից 3 ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող կառուցապատման իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն:».
«4.1.6 Սույնով կողմերը անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 4.1.5 ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին սեփականատիրոջ գրավոր ծանուցումը իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
ա) սեփականատիրոջ գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
բ) սեփականատիրոջ գրավոր ծանուցումն ուղարկվում է կառուցապատման իրավունք ունեցողի էլեկտրոնային հասցեին (փոստին) ՝առկայության դեպքում,
գ) սեփականատիրոջ գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:».
«4.1.7 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 4.1.6-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից կառուցապատման իրավունք ունեցողը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Սեփականատերը անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորություն է:»:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված պայմանագրերից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահավում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ