Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2007-Ա 03.07.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի Հ. 1258-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 29.06.2018թ. ՎԴ/4559/05/17 օրինական ուժի մեջ մտած վճիռը, ինչպես նաև Ջուլիետտա Գերասիմի Զաքարյանի 08.10.2018թ. հ.ԲԱ035518 մահվան վկայականը.
1. Երևանի քաղաքապետի 2017 թվականի ապրիլի 20-ի «Երևանի Կոմիտասի պողոտայի հ.39 շենքի հ.67 բնակարանն անհատույց օտարելու մասին» հ.1258-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշումից հանել «Ջուլիետտա Գերասիմի Զաքարյան» և «Գայանե Ալբերտի Մադոյան» բառերը և դրանց հոլովաձևերը.
2) որոշման 2-րդ կետում «/Հ.Վարդանյան/» բառերը փոխարինել «/Ա.Դանիելյան/» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ