Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2008-Ա 19.06.2019թ.

 


ՉՆՔՈՒՇԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 4/2 ՀԱՍՑԵՈՒՄ ««ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ»
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 100.9ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ՝ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը միջնորդություն է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ Չնքուշի փողոցի թիվ 4/2 հասցեում սեփականության իրավունքով ««Նուբարաշեն» պոլիկլինիկա» ՓԲԸ-ին պատկանող վարչական շենքից՝ 100.9քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով <<Առաքելություն Հայաստան>> հասարակական բարեգործական կազմակերպությանը տրամադրելու խնդրանքով:
Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածը, հաշվի առնելով Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի 03.05.2019թ. հ.33/01-8089 գրությունը.
1. Թույլատրել ««Նուբարաշեն» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը՝ Չնքուշի փողոցի թիվ 4/2 հասցեում գտնվող՝ 100.9քմ մակերեսով փորձարարական մասնաշենքը 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ