Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2009-Ա 03.07.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2518-Ա ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ջուլիետտա Բաղդասարյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2019 թվականի հուլիսի 22-ի հ.2518-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի հուլիսի 22-ի «Մարգարյան փողոցի հ.19 շենքի մոտ գտնվող շինության զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» հ.2518-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1)որոշման մեջ «Գ.Բաբայանին» բառերը փոխարինել «Թ.Թադևոսյանին» բառերով.
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում՝ <<2022 թվականի հունվարի 1-ը>> բառերը փոխարինել <<2023 թվականի հուլիսի 1-ը.>> բառերով.
3) որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը լրացնել նաև նոր 6.9 և 6.10 ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
<<6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
ա)Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)` առկայության դեպքում,
գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ` պատվիրված նամակով:>>.
«6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորություն է:»:
4) որոշման 1-ին կետում ավելացնել նոր 6-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
<< 6) պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հողամասի տարեկան վարձավճարը համաձայն Երևան քաղաքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 36-րդ կետի 1-ին մասի գ) ենթակետի կազմում է 27388 /քսանյոթ հազար երեք հարյուր ութսունութ/ ՀՀ դրամ (40.36քմ x 4524 ՀՀ դրամ x 5%) x 3 (գործակից): Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 4524 ՀՀ դրամ:»>>:
5) որոշման 1-ին կետում ավելացնել նոր 7-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
<<7) պայմանագրի 12-րդ կետում «900015211072» թիվը փոխարինել «900055313135» թվով>>:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                    Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ