Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2010-Ա 19.06.2019թ.

 

ՌՈՒԲԻՆՅԱՆՑ ՓՈՂՈՑԻ Հ.47/1 ՇԵՆՔԻ Հ. 24 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
(ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ) ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հարմիկ Հայրապետյանի լ/ա Ժասմեն Երվանդ Ղաֆղազի դիմումը՝ Ռուբինյանց փողոցի հ.47/1 շենքի հ.24 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հարմիկ Հայրապետյանին պատկանող շինության (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.16082013-01-0216 վկայական) գործառական նշանակությունը բնակելի սահմանելու և բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.06.2019թ. հ.18-08/1-Ե-819 եզրակացությունը.
1. Ռուբինյանց փողոցի հ.47/1 շենքի հ.24 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հարմիկ Հայրապետյանին պատկանող շինության գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան, <<ՀՀՇՆ 31-01-2014>> պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված շինությունը հաշվառել որպես բնակարան, հանելով այն ոչ բնակելի ֆոնդից:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված շինության գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ