Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2013-Ա 03.07.2020թ.


ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՔԱՂՑՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ.684 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Քաղցրիկ Վարդանյանի դիմումը՝ Դալմայի այգիներում, վարձակալության իրավունքով իրեն տրամադրված 1000 քմ մակերեսով հողամասի համար կնքված պայմանագրի գործողության ժամկետն երկարաձգելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Երևանի քաղաքապետի 01.08.2005թ. հ.1713-Ա որոշումը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնելու մասին 24.02.2009թ. հ.684 պայմանագիրը, անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 27.02.2009թ. հ.2604967 վկայականը։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի հ.1530-Ն և 2015 թվականի հունիսի 25-ի հ.703-Ա որոշումներով, Երևան քաղաքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.06.2020թ. հ.18-06/1-Վ-899 եզրակացությունը.
1. Լիազորել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Քաղցրիկ Վարդանյանի հետ կնքել համաձայնագիր՝ Դալմայի այգիներում գտնվող հողամասի համար գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին 24.02.2009թ. հ.684 պայմանագրում փոփոխություններ և լրացում կատարելու մասին`
1) պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:>> .
2) պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր՝ 7.5 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
<<7.5 <<Դալմայի այգիների>> 256հա տարածք զբաղեցնող անտառային նշանակության հողերի սահմաններում հնագիտական, պատմամշակութային և բնապահպանական նշանակություն ունեցող հանգստի և ժամանցի համալիր (լանդշաֆտային պարկ) ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության համապատասխան որոշման ընդունման և այդ տարածքում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով շինարարական աշխատանքների մեկնարկի դեպքում վարձատուն իրավունք ունի սահմանված կարգով միակողմանի հրաժարվել պայմանագրից, որի մասին հողօգտագործողին ծանուցվում է երկու ամիս առաջ: Տվյալ դեպքում պայմանագիրը համարվում է լուծված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով։>>.
3) պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հողամասի տարեկան վարձավճարը հաշվարկվում է տվյալ հողամասի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով:».
4) պայմանագրում 13-րդ կետում «900055040068» թիվը փոխարինել «900055040233» թվով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ