Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2014-Ա 19.06.2019թ.


ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.29/6 ՇԵՆՔԻ Հ.2/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՍՎԵՏԼԱՆԱ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սվետլանա Դավթյանի լիազորված անձ Սուրեն Սաքոյանի դիմումը`Երևանի Մոլդովական փողոցի հ.29/6 շենքի հ.2/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սվետլանա Դավթյանին պատկանող շինության (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.20112018-01-0104 վկայական) գործառական նշանակությունը բնակելի սահմանելու և որպես բնակարան բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով և 2017թ. հունիսի 29-ի հ.757-Ն որոշման հ.1 հավելվածի 2-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի-նության վարչության 23.05.2019թ. հ.18-08/1-Ս-3526 եզրակացությունը.
1. Երևանի Մոլդովական փողոցի հ.29/6 շենքի հ.2/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սվետլանա Դավթյանին պատկանող շինությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես բնակելի նշանակության և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես բնակելի նշանակության։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:
7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ