Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱԱԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

31.05.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2021-Ա 31.05.2022թ

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՍԱՐԻ ԹԱՂԻ 28-ՐԴ ՓՈՂՈՑԻ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.3 ՀԱՍՑԵԻ
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐԻ ԴՈՒՔԱՆՋՅԱՆԻ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վարդան Գրիգորի Դուքանջյանի (ծնված 22.10.1971թ.) դիմումը։ Երևանի Սարի թաղի 28-րդ փողոցի նրբանցքի հ.3 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 566.72քմ, որից 480.0քմ մակերեսով հողամասը Վարդան Գրիգորի Դուքանջյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(ըստ օրենքի ժառանգության իրավունքի 01.11.2021թ. հ.3837 վկայագիր):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 05.08.2019թ. հ.01-0462, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 09.12.2021թ. հ.16765 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 01.04.2022թ. հ.20-Ել-Դ-2677 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Սարի թաղի 28-րդ փողոցի նրբանցքի հ.3 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Սարի թաղի 28-րդ փողոցի նրբանցքի հ.3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վարդան Գրիգորի Դուքանջյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 480.0քմ մակերեսով հողամասին կից 86.72քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 86.72քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                     ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ