Քաղաքապետի որոշումներ
ՔԱԱԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2022-Ա 31.05.2022թ
ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ԱՐԵՇԻ 37-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.93 ՀԱՍՑԵԻ
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԵՎԳԻՆԵ ՎԻՏԱԼԻԻ ՇԻՐԻՆՅԱՆԻ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Եվգինե Վիտալիի Շիրինյանի (ծնված 28.06.1985թ.)դիմումը։ Նոր Արեշի 37-րդ փողոցի հ.93 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 434.26քմ, որից 390.8քմ մակերեսով հողամասն Եվգինե Վիտալիի Շիրինյանի ն սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված՝ 17.09.2019թ. հ.17092019-01-0114):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 05.11.2019թ հ.01-0291, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 25.10.2021թ. հ.13710 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.09.2021թ. հ.20-Ել-Շ-299 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նոր Արեշի 37-րդ փողոցի հ.93 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Նոր Արեշի 37-րդ փողոցի հ.93 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Եվգինե Վիտալիի Շիրինյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 390.8քմ մակերեսով հողամասին կից 43.46քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 43.46քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ