Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

31.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
2067-Ա  31.05.2018թ.

ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ  ՓՈՂՈՑԻ  Հ.110/2  ՀԱՍՑԵՈՒՄ  ԳՏՆՎՈՂ  ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ  ԵՎ  ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ  ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի  ընդունման  համար  հիմք է հանդիսացել Լիանա Խաչատրյանի դիմումը՝ Այվազովսկու փողոցի  հ.110/2  հասցեում  գտնվող, սեփականության իրավունքով իրեն  պատկանող շինության  (անշարժ  գույքի  նկատմամբ իրավունքների պետական գրանցման  հ.17032018-01-0279  վկայական) գործառական և  դրա զբաղեցրած  ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի գործառնական նշանակությունները բնակավայրերի և բնակելի կառուցապատման  սահմանելու մասին:
Համաձայն  ՀՀ  կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի՝  Այվազովսկու փողոցի  հ.110/2  հասցեի  հողամասը գտնվում է բնակավայրերի  նպատակային  նշանակության  /կատեգորիայի/ խառը կառուցապատման  գոտում:  
Ղեկավարվելով  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության  հիմունքների և վարչական  վարույթի մասին»  օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 10-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ կառավարության 2002 թվականի  փետրվարի  2-ի  «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» հ.88  որոշման  հաստատված  կարգի 7-րդ կետով և 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման  նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին»  հ.596-Ն որոշմամբ հաստատված կարգի հ.49 կետով, հաշվի առնելով Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության  վարչության  22.02.2018թ. հ.18-08/1-Խ-353 եզրակացությունը.
1.Այվազովսկու փողոցի հ.110/2 հասցեում գտնվող, Լիանա Խաչատրյանին  սեփականության իրավունքով պատկանող շինության գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների,  ընդգրկել բնակելի ֆոնդում` որպես  բնակելի տուն  /<<ՀՀՇՆ 31-01-2014>> պահանջներին  չհակասելու պայմանով/։
2.ՀՀ կառավարության  2011թ. դեկտեմբերի 29-ի  հ.1920-Ն  որոշմամբ   հաստատված կարգի  24-րդ կետի 3-րդ  ենթակետի համաձայն՝ Այվազովսկու փողոցի հ.110/2 հասցեում գտնվող հողամասի գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը  սահմանել բնակելի  կառուցապատման:
3.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման  վարչության պետին և Էրեբունի  վարչական շրջանի ղեկավարին` սույն  որոշման  1-ին  կետում նշված տարածքը հաշվառել  որպես  բնակելի:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն  որոշմամբ  սահմանված  անշարժ  գույքի գործառական և հողամասի  գործառնական  նշանակության   փոփոխությունը  ենթակա է  պետական  գրանցման` անշարժ  գույքի  պետական  ռեգիստրի  համապատասխան  ստորաբաժանումում:
5.Որոշումն  ուժի  մեջ է  մտնում  այն  ստանալու  հաջորդ  օրը։
6.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի  Հանրապետության  վարչական  դատարան՝  երկամսյա  ժամկետում։
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի  և Էրեբունի  վարչական շրջանի ղեկավարի վրա։
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։    


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ