Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2086-Ա, 31.05.2014թ.
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ
ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ հողային և քաղաքացիական օրենսգրքերին, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքին, ՀՀ կառավարության 12.04.2001թվականի հ.286, Երևան քաղաքի ավագանու 10.12.2013 թվականի հ.95-Ն և Երևանի քաղաքապետի 12.04.2010 թվականի հ.1540-Ն որոշումների համապատասխան, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 31.05.2014թ. նիստի արձանագրությունով տրված առաջարկությունները.
1. Մրցույթով կառուցապատման իրավունքով տրամադրման համար առանձնացնել հողամաս համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գնի:
2. Ընդունել ի գիտություն, որ մրցույթի հաղթողին ճարտարապետահատակագծային առաջադրանքը կտրամադրվի նախագծային փաստաթղթերի մշակման պարտադիր պայմանները և պահանջները Երևանի պետական համալսարանի հետ նախապես համաձայնեցնելուց հետո:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված կառուցապատրման իրավունքով տրամադրման ենթակա հողամասի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և սահմանված կարգով ապահովել մրցույթի անցկացումն ու արդյունքների ամփոփումը:
4. Հանձնարարել վարչական շրջանի ղեկավարին՝ սահմանել հսկողություն կից հավելվածով նշված հողամասում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ