Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2105-Ա 15.07.2020թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի
N 01/18-Օ-697-1349 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ
ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 18-ին Գոհար Սողոյանին և Դավիթ Իոսիֆյանին տրվել է N 01/18-Օ-697-1349 շինարարության թույլտվությունը՝ վերջիններիս բաժնային սեփականության իրավունքով պատկանող, ք.Երևան, Կ.Ուլնեցու փողոցի հ.58/25 հասցեում գտնվող հողամասում բազմաբնակարան բնակելի շենքի հիմքերի կառուցման շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։
Անշարժ գույքի օտարման և ներդրման պայմանագրերով ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Կ.Ուլնեցու փողոցի հ.58/25 հասցեում գտնվող անշարժ գույքը ներդրվել է «ԲԵՅՍԻՔ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԸՆԴ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրային կապիտալ, որի հիման վրա էլ կատարվել է ընկերության սեփականության իրավունքի (թիվ 30102019-01-0271 վկայական) պետական գրանցում:
Երևանի քաղաքապետին ուղղված 2020 թվականի մայիսի 5-ի թիվ 20/43291 դիմումով՝ «ԲԵՅՍԻՔ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԸՆԴ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Է.Օհանյանը խնդրել է ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 18-ին տրված N 01/18-Օ-697-1349 շինարարության թույլտվությունը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը, բացառությամբ Սահմանադրության, ուժը կորցրած է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով.
ՈՐՈՇԵՑԻ
1.«ԲԵՅՍԻՔ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԸՆԴ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Է.Օհանյանի 2020 թվականի մայիսի 5-ի թիվ 20/43291 դիմումը բավարարել և ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 18-ին տրված N 01/18-Օ-697-1349 շինարարության թույլտվությունը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին և դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ