Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.06.2016

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

2111-Ա  09.06.2016թ.
  
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ
ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ
ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
                                                       

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի հ.451-Ն որոշմամբ հաստատված ծրագրով, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի ժբ) ենթակետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.03.2016թ.  հ.18-08/2-10656 գրությունը.
1.Սույն որոշմանը կից հավելվածի ցանկում նշված կառուցապատվող հողամասերին հարող և ճարտարապետաշինարարական նախագծերով առանձնացված տարածքները (հողամասերը) վարձակալության իրավունքով տրամադրել կառուցապատողներին` շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում շինարարական հրապարակների սահմաններում ներառելու համար:  
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին, Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, սույն որոշմանը կից հավելվածի ցանկով ներկայացված, առանձնացվող հողամասերի համար կառուցապատողների հետ, մինչև ավարտված շինարարության շահագործման փաստագրման օրը (ներառյալ շինարարության թույլտվության ժամկետի փոփոխման, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչելու դեպքերը) ժամկետով, կնքել վարձակալության պայմանագրեր՝ տարեկան վարձավճարը սահմանելով  հողամասի կադաստրային արժեքի 3 (երեք) տոկոսի չափով։
3.Սույն որոշմանը կից հավելվածի ցանկում ամրագրված հողամասերի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծերով, որոնց   թողարկման համար սահմանել 7-օրյա ժամկետ։
4.Ընդունել ի գիտություն, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտով` կողմերի իրավունքները և պարտավորությունները դադարում են։
5.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագրից  ծագող իրավունքը՝ ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6.Սույն որոշումը կարող է վարչական  կարգով բողոքարկվել  Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով՝  երկամսյա  ժամկետում։
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների պետերի և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա:
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  
        

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ