Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

214-Ա 06.02.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐԱԳԱՎԻԹԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂՈՒ Հ.20/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԼԲԵՐՏ ԱՇՈՏԻ ԹՈՒՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ալբերտ Աշոտի Թունյանի (ծնված 19.05.1971թ.) դիմումը։ Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի 1-ին փակուղու հ.20/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 108.84քմ, որից 105.81քմ (փաստաթղթերով ամրագրված 111.5քմ-ի փոխարեն) մակերեսով հողամասն Ալբերտ Աշոտի Թունյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված 07.08.2008թ.հ.2629302):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 19.04.2018թ. հ.1-0109, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 05.05.2018թ. հ.9470 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.05.2018թ. հ.20-Ել-360 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի 1-ին փակուղու հ.20/1 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի 1-ին փակուղու հ.20/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ալբերտ Աշոտի Թունյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 105.81քմ մակերեսով հողամասին կից 3.03քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 3.03քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                  Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ