Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2154-Ա 26.06.2017թ.
ԴԱՎԹԱՇԵՆԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻՆ
ԿԻՑ, ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ, ԴԱՎԹԱՇԵՆԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ
Հ.2/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ 7818.4ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՐԵՔ ԱՌԱՆՁԻՆ
ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ
ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Վեմ>> ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի դիմումը՝ Դավթաշենի 1-ին փողոցի հ.2 հասցեում, սեփականության իրավունքով ընկերությանը պատականող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.23122016-01-0234 վկայական) հողամասին կից, որպես ընդլայնում, լրացուցիչ հողամաս օտարելու, Դավթաշենի 1-ին փողոցի հ.2/2 հասցեում գտնվող, կառուցապատման իրավունքով ընկերությանը տրամադրված հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.23122016-01-0230 վկայական) երեք գույքային միավորների բաժանելու և ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.23122016-01-0234 և հ.23122016-01-0230 վկայականները:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 2482.74քմ /1847.72քմ+635.02քմ/ (ծածկագրեր՝ 01-004-050-016, 01-004-044-001 և 01-001-206-022), որը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից, ռելիեֆից կամ չափերից ելնելով՝ քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինությունների սպասարկման կամ դրանց վերակառուցման ուժեղացման, վերականգնման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով։
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 7-րդ գոտում:
Կառուցապատման իրավունքով <<Վեմ>> ՓԲԸ-ին տրամադրված 7818.4քմ մակերեսով հողամասից՝ 775.9քմ և 502.3քմ մակերեսներով հողամասերը համապատասխանում են ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չեն նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և համաձայն Երևանի քազաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրամադրված 20.02.2017թ. հ.18-06/2-3385 եզրակացության՝ նշված հողամասերը փաստացի կառուցապատված չեն, գտնվում են Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 7-րդ գոտում, իսկ մնացած՝ 6540.2քմ մակերեսով հողամասը ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ և 469-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ, 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով, 2015 թվականի մարտի 19-ի հ.596-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշումն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.02.2017թ. հ.18-06/747 և 20.02.2017թ. հ.18-06/2-3385 եզրակացությունները.
1.Դավթաշենի 1-ին փողոցի հ.2 հասցեում, <<Վեմ>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից` 2482.74քմ /1847.72քմ+635.02քմ/ մակերեսով հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) ընկերությանը` տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 11 231 916 (տասնմեկ միլիոն երկու հարյուր երեսունմեկ հազար ինը հարյուր տասնվեց) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 25-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Դավթաշենի 1-ին փողոցի հ.2 հասցեում, սեփականության իրավունքով ընկերությանը պատականող 14435.56քմ մակերեսով հողամասի և դրան կից, որպես ընդլայնում տրամադրվող՝ 2482.74քմ մակերեսով հողամասի նպատակային /կատեգորիան/ նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման:
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, ընկերության հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
4.Դավթաշենի 1-ին փողոցի հ.2/2 հասցեում կառուցապատման իրավունքով <<Վեմ>> ՓԲԸ-ին տրամադրված 7818.4քմ մակերեսով հողամասը բաժանել համապատասխանաբար՝ 6540.2քմ, 775.9քմ և 502.3քմ մակերեսներով երեք առանձին գույքային միավորների:
5.Սույն որոշման 4-րդ կետում նշված 775.9քմ և 502.3քմ մակերեսներով հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) ընկերությանը` տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով, որն ընդհանուր՝ 1278.2քմ /775.9քմ+502.3քմ/ մակերեսով հողամասի համար կազմում է 5 782 577 (հինգ միլիոն յոթ հարյուր ութսուներկու հազար հինգ հարյուր յոթանասունյոթ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
6.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 25-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան գլխավոր հատակագծի համաձայն՝ Դավթաշենի 1-ին փողոցի հ.2/2 հասցեում գտնվող 7818.4քմ մակերեսով հողամասից գույքային միավորների բաժանվող՝ 502.3քմ մակերեսով հողամասի նպատակային /կատեգորիան/ նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման:
7.Դավթաշենի 1-ին փողոցի հ.2/2 հասցեում գտնվող 7818.4քմ մակերեսով հողամասից գույքային միավորների բաժանվող՝ 502.3քմ մակերեսով հողամասին տրամադրել <<Դավթաշենի 1-ին փողոց, h.2/13>> հասցեն։
8.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասերի ուղղակի վաճառքի պայմանագիր և համաձայնագիր Դավթաշենի 1-ին փողոցի հ.2/2 հասցեում գտնվող 7818.4քմ մակերեսով հողամասի համար կնքված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին՝
1)պայմանագրում նշված <<7818.4>> թիվը փոխարինել <<6540.2>> թվով:
9.Հողամասերի սահմանները որոշվում են 6540.2քմ, 502.3քմ մակերեսներով սահմանված կարգով հաստատված հատակագծերով և 17694.2քմ /14435.56քմ+775.9քմ +2482.74քմ/ մակերեսով սահմանված կարգով հաստատված միասնական հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագծերը:
10.Սույն որոշման 9-րդ կետում նշված 17694.2քմ /14435.56քմ+775.9քմ+ 2482.74քմ/ մակերեսով հողամասի վրա առկա և սեփականության իրավունքով <<Վեմ>> ՓԲԸ-ին պատկանող շինությունների գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական։
11.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացաքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին։
12.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրերից և համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
13.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
14.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
15.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ