Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2167-Ա 28.06.2019թ.
«ԵՐԵՎԱՆԻ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ԱՆՎԱՆ Հ.10 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՏՆՕՐԵՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՄՎԵԼԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2019թ. հունիսի 14-ի նիստի հ.13 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 25.06.2019թ. h.12/54867 զեկուցագիրը`
1.«Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Մարտիրոս Սամվելի Վարդանյանի հետ 2019 թվականի հունիսի 28-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /28.06.2019թ. – 28.06.2024թ./:
2. «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության դաստիարակչական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Սվետլանա Թադևոսյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ