Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2168-Ա 28.06.2019թ.
«ԵՐԵՎԱՆԻ ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.33 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՏՆՕՐԵՆ
ԻՆԳԱ ԱՇՈՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Միքայել Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2019թ. հունիսի 17-ի նիստի հ.8 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 24.06.2019թ. h.12/54343 զեկուցագիրը`
1.«Երևանի Միքայել Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Ինգա Աշոտի Վարդանյանի հետ 2019 թվականի հունիսի 28-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /28.06.2019թ. – 28.06.2024թ./՝ ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ