Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2179-Ա 15.06.2016թ.
ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.6 ՇԵՆՔԻ Հ.4 ԵՎ Հ.2 ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նաիրա Աղաբաբյանի դիմումը՝ նախագծման թույլտվության հիման վրա 24.05.2016թ. համաձայնեցվել է հ.01/18-05/1-Ա-3500-351 բնակելի տարածքների միավորման՝ հասարակականի վերակառուցման և վերահատակագծման, տնտեսական պատշգամբի ընդլայնման, գլխավոր ճակատից մուտքի կազմակերպման և կցակառույց-վիտրաժի աշխատանքային նախագիծը համաձայնեցնելու և շինարարական թույլտվություն ստանալու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.24082015-01-0030 վկայականը և 24.05.2016թ. տրամադրված հ.01/18-Ա-3500-444 շինարարության թույլտվությունը։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի հ.451-Ն որոշմամբ հաստատված ծրագրով, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի ժբ) ենթակետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 02.06.2016թ. հ.18-08/1-Ա-3500 եզրակացությունը.
1. Փարպեցու փողոցի հ.6 շենքի հ.4 և հ.2 բնակարանների կառուցապատվող հողամասին հարող և ճարտարապետաշինարարական նախագծերով առանձնացված տարածքը (հողամասը) վարձակալության իրավունքով տրամադրել Նաիրա Աղաբաբյանին` շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում շինարարական հրապարակի սահմաններում ներառելու համար:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին, Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Նաիրա Աղաբաբյանի հետ, 24.05.2016թ. մինչև ավարտված շինարարության շահագործման փաստագրման օրը ժամկետով, կնքել վարձակալության պայմանագիր՝ տարեկան վարձավճարը սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3 (երեք) տոկոսի չափով։ Քննարկվող հողամասը գտնվում է տարածագնահատման 1-ին գոտում։
3. Քննարկվող՝ 15.0քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով, որի թողարկման համար սահմանել 7-օրյա ժամկետ։
4. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտով՝ կողմերի իրավունքները և պարտավորությունները դադարում են։
5. Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքը՝ ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների պետերի վրա:
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ