Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

221-Ա 06.02.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՄԱԴՈՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՆԱՍԱՐ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ, ՍՈՒՍԱՆՆԱ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սանասար Շահբազյանի (ծնված 22.04.1957թ.), Սուսաննա Շահբազյանի (ծնված 04.09.1965թ.) դիմումը։ Երևանի Մադոյան փողոցի հ.3 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 227.92քմ, որից 126.0քմ մակերեսով հողամասը Սանասար Շահբազյանին, Սուսաննա Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայան տրված՝ 14.10.2005թ. հ.1514345):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 04.10.2018թ. հ.1-0483, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 12.12.2018թ. հ.22457 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.10.2018թ. հ.20-Ել-1069 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Մադոյան փողոցի հ.3 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Մադոյան փողոցի հ.3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սանասար Շահբազյանի, Սուսաննա Շահբազյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 126.0քմ մակերեսով հողամասին կից 101.92քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 101.92քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ