Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.06.2016

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

2213-Ա  17.06.2016թ. 

ԲԱՂՐԱՄՅԱՆ  ՊՈՂՈՏԱՅԻ   Հ.47 ՇԵՆՔԻ Հ.10 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԵՎ Հ.47/5 ԽԱՆՈՒԹԻ ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ  ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ  ՀԱՄԱՐ  ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ  ՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ  ՆՊԱՏԱԿՈՎ  ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ  ՀՈՂԱՄԱՍԸ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻ                            


Վարչական  ակտի  ընդունման  համար  հիմք  է հանդիսացել  Մարինա Գևորկովայի և Կարեն Գևորգյանի դիմումը՝ նախագծման  թույլտվության  հիման  վրա  մշակված հասարակական նշանակության շինության ընդլայնման և բնակարանի հետ միասնական առևտրա–հասարակականի վերակառուցման համար աշխատանքային նախագիծը  համաձայնեցնելու  և  շինարարական  թույլտվություն  ստանալու  մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 15.03.2005թ. հ.1552945, 05.09.2003թ. հ.1002466  վկայականները և  02.06.2016թ.  տրամադրված  հ.01/18-Գ-1333-253  շինարարության  թույլտվությունը։     
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի հ.451-Ն որոշմամբ հաստատված ծրագրով, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի     44-րդ կետի ժբ) ենթակետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 02.06.2016թ. հ.18-08/1-Գ-1333 եզրակացությունը.
1.Բաղրամյան պողոտայի հ.47 շենքի հ.10 բնակարանի և հ.47/5 խանութի հասցեներում  կառուցապատվող հողամասին հարող և ճարտարապետաշինարարական նախագծերով առանձնացված տարածքները (հողամասերը) վարձակալության իրավունքով տրամադրել Մարինա Գևորկովային և Կարեն Գևորգյանին` շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում շինարարական հրապարակի սահմաններում ներառելու համար:
2.Լիազորել Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին, Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Մարինա Գևորկովայի և Կարեն Գևորգյանի  հետ, 04.04.2016թ. մինչև ավարտված շինարարության շահագործման փաստագրման օրը ժամկետով, կնքել վարձակալության պայմանագիր՝ տարեկան վարձավճարը սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3 (երեք) տոկոսի չափով։ Քննարկվող հողամասը գտնվում է տարածագնահատման 3-րդ գոտում։
3.Քննարկվող` 26.5քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով  հաստատված  հատակագծով,  որի   թողարկման համար սահմանել 7-օրյա ժամկետ։
4.Ընդունել  ի  գիտություն, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտով` կողմերի իրավունքները  և  պարտավորությունները  դադարում  են։
5.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագրից  ծագող իրավունքը՝ ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6.Սույն որոշումը կարող է  վարչական  կարգով բողոքարկվել  Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով՝  երկամսյա  ժամկետում։
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքա¬շինության, անշարժ գույքի կառավարման, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների պետերի վրա:
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։               

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ