Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.08.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2224-Ա 03.08.2020թ.


ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ «ՌԵԳԻՈՆ ԻՆՎԵՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ի գրությունը՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու մասին:
Երևանի ճարտարագիտական համալսարանին հարող տարածքի նկատմամբ ՀՀ կառավարության 2007թ. մարտի 1-ի հ.347-Ն և 2007թ. հոկտեմբերի 4-ի հ.1150-Ն որոշումներով ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ /ձեռքբերող է ճանաչվել «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ /:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 04.05.2008թ. հ.2570054, 30.04.2008թ. հ.2570055, 02.04.2008թ. հ.2607697, 15.04.2008թ. հ.2525606թ, 21.05.2008թ. հ.2254094, 29.04.2008թ. հ.2570035, 06.02.2008թ. հ.2261984 և 09.06.2008թ. հ.2553027 վկայականները:
ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի հ.1517-Ն որոշմամբ քննարկվող հողամասերը փոխանցվել են Երևան համայնքին:
Քննարկվող՝ 644.26քմ, 262.44քմ և 2801.84քմ մակերեսներով հողամասերը համապատասխանում են հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերի պահանջներին, ընդգրկված չեն նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում և գտնվում են Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 2-րդ գոտում։ Հողամասերի ծածկագրերն են՝ 01-006-016-002 տող՝ 32619, 01-006-016-040 տող՝ 32639, 01-006-016-017 տող՝ 32633, 01-006-016-049 տող՝ 32642, 01-006-016-041 տող՝ 32640, 01-006-016-048 տող՝ 32641 և 01-006-016-025 տող՝ 44940 Երևան քաղաքի ավագանու 30.05.2012թ. հ.456-Ա և 27.06. 2020թ. հ.470-Ա որոշումներ/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասով, հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին կետով, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշմամբ, հաշվի առնելով 2007 թվականի օգոստոսի 16-ին Երևանի քաղաքապետի և «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի 5-րդ կետը և նշված պայմանագրի կնքման պահին գործող հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.07.2020թ. հ.18-06/801 եզրակացությունը,
1. Սահմանել, որ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Երևանի ճարտարագիտական համալսարանին հարող տարածքում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 3708.54քմ /2801.84քմ+644.26քմ+262.44քմ/, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել «Տերյան փողոց, հ.107/1» հասցեն:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող 3708.54քմ /2801.84քմ+644.26քմ+262.44քմ/ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն ՝ բնակելի կառուցապատման։
4. Երևանի ճարտարագիտական համալսարանին հարող տարածքում գտնվող հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցում կատարելուց հետո, 3708.54քմ /2801.84քմ+644.26քմ+262.44քմ/ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ին ՝ տարածագնահատման 2-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 144 633 060 (հարյուր քառասունչորս միլիոն վեց հարյուր երեսուներեք հազար վաթսուն) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
5. Ընդունել ի գիտություն, որ Երևանի ճարտարագիտական համալսարանին հարող տարածքում առկա «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ –ին վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի օտարման դեպքում հողամասի նկատմամբ գրանցված վարձակալության իրավունքը ենթակա է դադարման՝ համաձայն քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածի:
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշման հիման վրա տրամադրված՝ անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտե և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել հողամասը ձեռք բերողին՝ ծանուցումը ստանալու պահից հողամասի կադաստրային արժեքը 15-օրյա ժամկետում վճարելու պարտավորության մասին:
7. Սահմանել, որ սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում հողամասի կադաստրային արժեքը հողամասը ձեռք բերողի կողմից չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
8. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` հողամասի կադաստրային արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից, «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
9. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեում:
10. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ