Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2236-Ա, 12.06.2014թ.
ԱՆԱՀԻՏ ԲԱԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆԻ ԴԵՂԱՏԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.15 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 36,9 ՔՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱԿԱՆ
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ
11-Ի Հ.3215-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԴԵՂԱՏԱՆ
ՓՈՂՈՑԻ Հ.15 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 36.9 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԻՆՔՆԱԿԱՄ
ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Անահիտ Բալյանը 2014 թվականի ապրիլի 1-ին դիմում /այսուհետ` նաև Դիմում/ է ներկայացրել Երևանի քաղաքապետին, որով խնդրել է վերսկսել Դեղատան փողոցի հ.15 հասցեում գտնվող 36.9 քմ ինքնակամ կառույցի օրինականացման վերաբերյալ վարչական վարույթը, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 2008 թվականի հուլիսի 11-ի «Դեղատան փողոց հ.15 հասցեում սեփականության իրավունքով «Ինտերասոցացիա» ՍՊԸ-ին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.3215-Ա որոշումը և նշված ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:
Դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
Հարուցված վարչական վարույթի լսումների ընթացքում Անահիտ Բալյանն ամբողջությամբ պնդեց 2014 թվականի ապրիլի 1-ին Երևանի քաղաքապետին հ.Բ-770 դիմումով ներկայացված պահանջները:
«Ինտերասոցացիա» ՍՊԸ-ի /այսուհետ` նաև Ընկերություն/ տնօրեն Տ.Արսենյանը վարչական վարույթի լսումների ընթացքում ներկայացրեց գրավոր առարկություններ` Դիմումի վերաբերյալ և ամբողջությամբ պնդեց դրանում արտահայտած իր դիրքորոշումը:
Երևանի քաղաքապետի 2014 թվականի մայիսի 5-ի հ.1686-Ա որոշմամբ 10 օրով երկարաձգվել է Անահիտ Բալյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի ժամկետը:
Երևանի քաղաքապետի 2014 թվականի մայիսի 15-ի հ.1849-Ա որոշմամբ կասեցվել է Անահիտ Բալյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը` մինչև Երևանի քաղաքապետարանի կողմից 05.04.2013թ. թիվ ՎԴ/6231/05/12 վճիռը պարզաբանելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացված դիմումի վերաբերյալ դատարանի կողմից որոշում կայացնելը:
ՀՀ վարչական դատարանի կողմից 19.05.2014թ. կայացվել է որոշում` «ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6231/05/12 վարչական գործով 05.04.2013թ. վճիռը պարզաբանելու մասին»:
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքներ, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետի 2008թվականի հուլիսի 11-ի «Դեղատան փողոց հ. 15 հասցեում սեփականության իրավունքով «Ինտեր ասոցիացիա» ՍՊԸ-ին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.3215-Ա որոշմամբ Դեղատան փողոցի հ.15 հասցեում սեփականության իրավունքով «Ինտեր ասոցիացիա» ՍՊԸ-ին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 36.9 քմ ընդհանուր մակերեսով կառույցը /ծածկ/ ճանաչվել է օրինական:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-006-3-16 մատյանի 00267 համարի տակ 2008 թվականի մայիսի 4-ին գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը Կենտրոն համայնքի Դեղատան փողոցի հ.15/3 հասցեի՝ 0,0147հա հողամասի և 36,9 քմ ծածկի նկատմամբ:
ՀՀ վարչական դատարանի 2013 թվականի ապրիլի 5-ին թիվ ՎԴ/6231/05/12 վճռով Անահիտ Բալյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք «Ինտերասոցացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, «Արցախբանկ» ՓԲԸ` Երևանի քաղաքապետի 2006 թվականի հոկտեմբերի 31-ի հ.1783-Ա որոշումը՝ 70 քմ մակերեսի չափով անվավեր ճանաչելու, նույն 70 քմ հողամասի մասով Ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է մասնակի` Ընկերությանը տրամադրած 147.0 քմ տարածքից` 70 քմ մակերեսի մասով անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 2006 թվականի հոկտեմբերի 31-ի հ. 1783-Ա որոշումը և որպես հետևանք այդ տարածքի մասով վերացվել է նշված որոշման հիմքով Ընկերության անվամբ կատարված պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/6231/05/12 վարչական գործով կայացրած վճռով հաստատված է համարել այն փաստական հանգամանքը, որ Երևան քաղաքի Դեղատան փողոցի հ.15 հասցեում գտնվող, Երևանի քաղաքապետի 2008 թվականի հուլիսի 11-ի հ.3215-Ա որոշմամբ Ընկերության անվամբ օրինականացված՝ 36.9 քմ մակերեսով ինքնակամ շինությունը կառուցվել է Անահիտ Բալյանի կողմից:
ՀՀ վարչական դատարանի 2014 թվականի մայիսի 19-ի «ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6231/05/12 վարչական գործով 2013 թվականի ապրիլի 5-ի վճիռը պարզաբանելու մասին» որոշմամբ նշվել է, որ Երևանի քաղաքապետի 2006 թվականի հոկտեմբերի 31-ի հ. 1783-Ա որոշմամբ Երևան քաղաքի Դեղատան 15 հասցեում գտնվող «Ինտերասոցացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված 147 քմ մակերեսով հողամասից թիվ ՎԴ/6231/05/12 վարչական գործով կայացված վճռով մասնակի անվավեր ճանաչված 70 քմ մակերեսով հողամասը Երևան քաղաքի Դեղատան փողոցի հ.15 հասցեում գտնվող 147 քմ հողամասի ծավալում, ըստ թիվ 2807-2006 հողհատկացման գլխավոր հատակագծի, ընդգրկում է 36.5 քմ մակերեսով շինությամբ զբաղեցված հատվածը և այդ հատվածից մինչև նշված հողամաս և բնակարան մուտք գործելու համար տեղադրված երկաթյա դարպասն ընկած հատվածը, որը մնացած մասից առանձնացած է բաժանարար քարե պատով:
3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն` նշված հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո:
Ուստի, ՀՀ վարչական դատարանի 19.05.2014թ. որոշման կայացմամբ Անահիտ Բալյանի դիմումի հիման վրա հարուցված և Երևանի քաղաքապետի 2014 թվականի մայիսի 15-ի հ.1849-Ա որոշմամբ կասեցված վարչական վարույթն ենթակա է վերսկսման:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի համաձայն`
«1. Վարչական մարմինը վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա պարտավոր է որոշում ընդունել բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտը փոփոխելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, եթե՝
ա. վարչական ակտ ընդունելուց հետո դրա հիմքում դրված փաստական հանգամանքները կամ ակտի հասցեատիրոջ կարգավիճակը փոփոխվել են հօգուտ այն անձի, ով վարույթը վերսկսելու հարցով դիմում է ներկայացրել.
Սույն մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է:
2. Դիմումի հիման վրա որոշում է ընդունում այն վարչական մարմինը, որն ընդունել է փոփոխելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու ենթակա վարչական ակտը, կամ այդ ակտն օրենքով վարչական վարույթի վերսկսման միջոցով անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու իրավասություն ունեցող համապատասխան վերադաս կամ իրավասու այլ վարչական մարմինը:»:
Երևանի քաղաքապետի 2008թվականի հուլիսի 11-ի հ.3215-Ա որոշման հիմքում դրված փաստական հանգամանքը` Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառույցի գտնվելը, փոփոխվել է հօգուտ վարույթը վերսկսելու հարցով դիմած անձի` Անահիտ Բալյանի, քանի որ ՀՀ վարչական դատարանի 2013 թվականի ապրիլի 5-ին թիվ ՎԴ/6231/05/12 վճռով Երևանի քաղաքապետի 2006 թվականի հոկտեմբերի 31-ի հ. 1783-Ա որոշումը` Ընկերությանը տրամադրած 147.0 քմ տարածքից` 70 քմ մակերեսի մասով անվավեր է ճանաչվել և որպես հետևանք այդ տարածքի մասով վերացվել է նշված որոշման հիմքով Ընկերության անվամբ կատարված պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի 05.04.2013թ. թիվ ՎԴ/6231/05/12 վճիռը պարզաբանելու մասին 19.05.2014թ. որոշման համաձայն` ինքնակամ կառույցը գտնվում է անվավեր ճանաչված 70 քմ հողամասում:
ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6231/05/12 վճռով հաստատված է համարվել այն փաստական հանգամանքը, որ Երևան քաղաքի Դեղատան փողոցի հ.15 հասցեում գտնվող, Երևանի քաղաքապետի 2008 թվականի հուլիսի 11-ի հ. 3215-Ա որոշմամբ Ընկերության անվամբ օրինականացված՝ 36.9 քմ մակերեսով ինքնակամ շինությունը կառուցվել է Անահիտ Բալյանի կողմից:
Այսպիսով, առկա են բոլոր իրավական հիմքերը Ընկերության 26.05.2008թ. դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը` սեփական հողամասում գտնվող ինքնակամ կառույցի օրինականացման մասին, որն եզրափակվել է Երևանի քաղաքապետի 2008թ. հուլիսի 11-ի հ. 3215-Ա որոշման ընդունմամբ, վերսկսելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա գտնվում է կառույցը:
Նույն օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերության համաձայն` ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետների կողմից, ՀՀ կառավարության սահմանած կարգով:
«Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» հ. 912-Ն որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից 2006 թվականի մայիսի 18-ին:
Երևանի քաղաքապետի 2008թվականի հուլիսի 11-ի հ.3215-Ա որոշման ընդունման հիմքում դրվել է այն փաստական հանգամանքը, որ ինքնակամ կառույցով զբաղեցրած հողամասը սեփականության իրավունքով պատկանել է Ընկերությանը, որը հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետի 2008թ. հուլիսի 11-ի հ. 3215-Ա որոշման ընդունման պահին կիրառել ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշումը /Երևանի քաղաքապետի 2008թ. հուլիսի 11-ի հ. 3215-Ա որոշման նախաբանում հղում է կատարվել ՀՀ կառավարության նշված որոշմանը` առանց մասնավորեցնելու թե որ կետերն են կիրառվել/:
ՀՀ վարչական դատարանի 05.04.2013թ. թիվ ՎԴ/6231/05/12 վճռով վերացել է Երևանի քաղաքապետի 2008թ. հուլիսի 11-ի հ.3215-Ա որոշման հիմքում դրված փաստական հանգամանքը` Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառույցի գտնվելը:
Հետևաբար, գալիս ենք այն եզրահանգման, որ Երևանի քաղաքապետի 2008թ. հուլիսի 11-ի հ. 3215-Ա որոշումն ընդունվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված դրույթների խախտմամբ, որի համաձայն` ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն անձի սեփականության իրավունքը, ում սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա գտնվում է կառույցը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի համաձայն`
1. Անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`
ա. օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.
բ. կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկա-յացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:
Երևանի քաղաքապետի 2008թ. հուլիսի 11-ի հ.3215-Ա որոշումն ընդունվել է մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի կողմից:
Նշված որոշման ընդունման պահին գործող ՀՀ Նախագահի 1997թ. մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» N ՆՀ-727 հրամանագրի (ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ Նախագահի 2009թ.հունիսի 9-ի N ՆՀ-140-Ն հրամանագրով) համաձայն` Երևան քաղաքում իրականացվում էր տարածքային կառավարում:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 108-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ավագանու ընտրություններից հետո Երևան թաղային համայնքները համարվում են վերակազմակերպված` որպես Երևան համայնք:
Երևան քաղաքի ավագանու ընտրությունները կայացել են 31.05.2009թ. որից հետո ձևավորվել են Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները` Երևան քաղաքի ավագանին և Երևանի քաղաքապետը:
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշման համաձայն` /մինչև ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի հ. 463-Ն որոշման խմբագրությունը/ ինքնակամ կառույցների օրինականացման մասին որոշումները ընդունվել են համայնքի ղեկավարի որոշումներով, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի որոշումներով:
ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի հ. 463-Ն որոշմամբ կատարված փոփոխությունների արդյունքում ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշմամբ հաստատված կարգի ամբողջ տեքստից հանվել են «(Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը)» բառերը: Այսինքն, կատարված փոփոխությունների արդյունքում ինքնակամ կառույցի օրինականացման մասին որոշումները ընդունվում են միայն համայնքի ղեկավարների կողմից:
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշմամբ, ինչպես մինչև ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի հ. 463-Ն որոշման խմբագրությունը, այնպես էլ դրանից հետո ինքնակամ կառույցի օրինականացման մասին որոշումները ընդունվել և ընդունվում են Երևանի քաղաքապետի կողմից: Այսինքն, և´ մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետը, և´ համայնքի ղեկավար Երևանի քաղաքապետն օրենքով սահմանված կարգով իրականացրել և իրականացնում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշմամբ սահմանված նույն գործառույթները և լիազորությունը` ընդունել և ընդունում են որոշում` ինքնակամ կառույցի օրինականացման և ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշմամբ նախատեսված այլ որոշումներ:
Հետևաբար, Երևանի քաղաքապետը` որպես իրավասու այլ վարչական մարմին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների համաձայն` ունի ոչ միայն օրենքով վարչական վարույթի վերսկսելու իրավասություն, այլ նաև վարչական վարույթի վերսկսման միջոցով վարչական ակտն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու իրավասություն:
Ուստի, Անահիտ Բալյանի դիմումը` Դեղատան փողոցի հ.15 հասցեում գտնվող 36.9քմ ինքնակամ կառույցի օրինականացման վերաբերյալ վարչական վարույթը վերսկսելու և Երևանի քաղաքապետի 2008թվականի հուլիսի 11-ի «Դեղատան փողոց հ.15 հասցեում սեփականության իրավունքով «Ինտերասոցացիա» ՍՊԸ-ին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.3215-Ա որո-շումն անվավեր ճանաչելու պահանջի մասով հիմնավոր է և ենթակա է բավարարման:
Ինչ վերաբերվում է Դիմումով ներկայացված մյուս պահանջին` 36,9քմ ինքնակամ կառույցի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու մասին, ապա այն իրավաչափ է և ենթակա է բավարարման` հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բազմաբնակարան շենքի շինությունների uեփականատերերին ընդհանուր բաժնային uեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաuտաղները, հատակները) …. շենքի պահպանման և uպաuարկման համար անհրաժեշտ հողամաuերը, որոնք չեն հանդիuանում այլ անձանց uեփականություն:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` բազմաբնակարան շենքի շինությունների uեփականատերերին ընդհանուր բաժնային uեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաuտաղները, հատակները), ինչպեu նաև մեկից ավելի շինություններ uպաuարկող և բազմաբնակարան շենքի միաuնական ամբողջական uպաuարկման համար նախատեuված մուտքերը, աuտիճանավանդակները, … uանիտարատեխնիկական և այլ uարքավորումներն ու տարածքները, որոնք oրենքով նախատեuված կարգով չեն հանդիuանում այլ անձանց uեփականություն։
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում նաև` շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը մինչև 2008 թվականի հունվարի 1-ը անհատույց փոխանցվում է այդ շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:
Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի անհատույց փոխանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1855-Ն որոշման համաձայն`
«1. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի պահպանման և սպասարկման համար տվյալ շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին (այսուհետ` բազմաբնակարան շենքի սեփականատերեր) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող անհրաժեշտ հողամաս (այսուհետ՝ հողամաս) է համարվում`
ա. կցակառույցներ չունեցող բազմաբնակարան շենքի համար` շենքի պարագծով ինչպես անմիջականորեն շենքի տակ գտնվող հողատարածքը, այնպես էլ սալվածքի չափով (մինչև 1,5 մետր լայնությամբ) հողաշերտը, եթե այն չի հանդիսանում ճանապարհ, փողոց կամ դրանց հարող հատված կամ այլ անձի սեփականություն հանդիսացող հողամաս.
բ. օրինական և ինքնակամ կցակառույցներ ունեցող բազմաբնակարան շենքի համար` ինչպես սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված հողատարածքը, այնպես էլ օրինական կցակառույցի պարագծով դրա տակ գտնվող հողատարածքը, եթե այն չի հանդիսանում այլ անձի սեփականություն:
2. Սահմանել, որ`
ա. ամբողջությամբ ինքնակամ կցակառույցներ ունեցող բազմաբնակարան շենքերի սեփականատերերի անվամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվում է սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված հողատարածքի նկատմամբ, իսկ կցակառույցներով զբաղեցված հողատարածքները տնօրինվում են սույն կետի «բ» ենթակետով սահմանված կարգով.
բ. սույն որոշման 1-ին կետի «բ» և սույն կետի «ա» ենթակետերում նշված` ինքնակամ կցակառույցներով զբաղեցված հողատարածքների նկատմամբ սեփակա-նության իրավունքի պետական գրանցումն իրականացվում է սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հիմքերով.
3. Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին (համայնքների ղեկավարների միջոցով)` մինչև 2007 թվականի նոյեմբերի 30-ը`
բ. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ապահովել բազմաբնակարան շենքերում առկա ինքնակամ կցակառույցների և դրանց զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց տրամադրումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին` անմիջականորեն շենքի և կցակառույցների տակ գտնվող հողամասերի նկատմամբ շենքերի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքների պետական գրանցման համար:»:
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» հ.912-Ն որոշման 25-րդ կետի համաձայն`
«բազմաբնակարան կամ uտորաբաժանված շենքերում` շենքերի ծավալից դուրu` բնակարանին կամ ոչ բնակելի տարածքին կից ինքնակամ իրականացված կառույցները (պատշգամբ, uենյակ, խոհանոց և այլն) շենքի տեխնիկական վիճակի մաuին դրական եզրակացության առկայության դեպքում ճանաչվում են oրինական` համայնքի ղեկավարի որոշումներով»:
Uույն կետով նախատեuված դեպքերում`
ա. oրինականացվում են շենքում առկա` uույն կետով uահմանված բոլոր ինքնակամ կառույցները.
բ. oրինականացման վերաբերյալ որոշումները պետք է պարունակեն նաև անմիջականորեն շենքի (այդ թվում` uույն կետով uահմանված կառույցների) զբաղեցրած հողամաuը շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների uեփականատերերին անհատույց` բաժնային uեփականության իրավունքով փոխանցելու վերաբերյալ նորմեր:»:
Երևանի քաղաքապետի 2006 թվականի հոկտեմբերի 31-ի հ. 1783-Ա որոշումը մասնակիորեն անվավեր ճանաչելու հիմքում ՀՀ վարչական դատարանը դրել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներին նշված որոշումը հակասելու հանգամանքը:
ՀՀ վարչական դատարանի 2014 թվականի մայիսի 19-ի «ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6231/05/12 վարչական գործով 2013 թվականի ապրիլի 5-ի վճիռը պարզաբանելու մասին» որոշմամբ նշվել է, որ Երևանի քաղաքապետի 2006 թվականի հոկտեմբերի 31-ի հ. 1783-Ա որոշմամբ Երևան քաղաքի Դեղատան փողոցի հ.15 հասցեում գտնվող «Ինտերասոցացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված 147 քմ մակերեսով հողամասից թիվ ՎԴ/6231/05/12 վարչական գործով կայացված վճռով մասնակի անվավեր ճանաչված 70 քմ մակերեսով հողամասը Երևան քաղաքի Դեղատան փողոցի հ.15 հասցեում գտնվող 147 քմ հողամասի ծավալում, ըստ թիվ 2807-2006 հողհատկացման գլխավոր հատակագծի, ընդգրկում է 36.5 քմ մակերեսով շինությամբ զբաղեցված հատվածը և այդ հատվածից մինչև նշված հողամաս և բնակարան մուտք գործելու համար տեղադրված երկաթյա դարպասն ընկած հատվածը, որը մնացած մասից առանձնացած է բաժանարար քարե պատով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 36,9քմ ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, տրամադրվող 70քմ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա հողամասերի կազմում, վերոգրյալ իրավական ակտերի պահանջների հաշվառմամբ գալիս ենք այն եզրահանգման, որ Երևանի քաղաքապետի 2006 թվականի հոկտեմբերի 31-ի հ. 1783-Ա որոշմամբ Երևան քաղաքի Դեղատան փողոցի հ.15 հասցեում գտնվող «Ինտերասոցացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված 147 քմ մակերեսով հողամասից թիվ ՎԴ/6231/05/12 վարչական գործով կայացված վճռով մասնակի անվավեր ճանաչված 70 քմ մակերեսով հողամասն ենթակա է անհատույց բաժնային սեփականության իրավունքով փոխանցման Երևան քաղաքի Դեղատան 15 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին, իսկ Անահիտ Բալյանի կողմից իրականացված 36,9 քմ ինքնակամ կառույցն /ծածկ/ ենթակա է օրինական ճանաչելուն:
Վերոհիշյալ իրավական և փաստական հանգամանքներով հերքվում են Ընկերության կողմից ներկայացված առարկություններով նշված այն հանգամանքները, որ անվավեր ճանաչված 70քմ հողամասի նկատմամբ Ընկերությունն ունի մշտական օգտագործման իրավունք և ինքնակամ կառույցն օրինականացնելու խնդրանքով Երևանի քաղաքապետին դիմելու իրավունքը պատկանում է Ընկերությանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակա-ռավարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ, 49-րդ և 52-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ, 59-րդ, 60-րդ և 63-րդ հոդվածներով`
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Վերսկսվել Անահիտ Բալյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից վճիռը պարզաբանելու մասին 19.05.2014թ. որոշում կայացնելու հիմքով:
Անահիտ Բալյանի 2014թ. ապրիլի 1-ին Երևանի քաղաքապետարան ներկայացրած դիմումը` Դեղատան փողոցի հ.15 հասցեում գտնվող 36.9քմ ինքնակամ կառույցի օրինա-կանացման վերաբերյալ վարչական վարույթը վերսկսելու և «Դեղատան փողոցի հ.15 հասցեում սեփականության իրավունքով «Ինտերասոցացիա» ՍՊԸ-ին պատկանող հո-ղամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» Երևանի քաղաքապետի 2008թ. հուլիսի 11-ի հ.3215-Ա որոշումն անվավեր ճանաչելու և նշված ինքնակամ կառույցի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու մասին` բավարարել.
1. Վերսկսել Երևան քաղաքի Դեղատան փողոցի հ.15 հասցեում գտնվող 36.9 քմ ինքնակամ կառույցի օրինականացման վերաբերյալ վարչական վարույթը:
2. Անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 2008 թվականի հուլիսի 11-ի «Դեղատան փողոցի հ.15 հասցեում սեփականության իրավունքով «Ինտերասոցացիա» ՍՊԸ-ին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ. 3215-Ա որոշումը:
3. Երևան քաղաքի Դեղատան փողոցի հ.15 հասցեի բազմաբնակարան շենքի ծավալից դուրս թիվ 22 բնակարանին կից՝ ինքնակամ իրականացված 36.9 քմ մակերեսով կառույցը /ծածկ/ ճանաչել օրինական:
4. ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6231/05/12 վարչական գործով 2013 թվականի ապրիլի 5-ի վճռով անվավեր ճանաչված 70քմ մակերեսով հողամասը անհատույց բաժնային սեփականության իրավունքով փոխանցել Երևան քաղաքի Դեղատան 15 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:
5. Սահմանել, որ Անահիտ Բալյանը.
1) Երևան համայնքի բյուջեի 900015211247 հաշվեհամարին պետք է վճարի ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի ա/ ենթակետով հաշվարկված 110700 /հարյուր տասը հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ օրինականացման վճար.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարն ու տուրքը։
6. Երևան քաղաքի Դեղատան փողոցի հ.15 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում նաև` շենքի տակ գտնվող) հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված միասնական հատակագծով` չեղյալ համարելով նախկինում թողարկված հատակագիծը:
7. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին`
1) սույն որոշումը և հողամասի միասնական հատակագիծը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանմանը` անմիջականորեն Դեղատան փողոցի հ.15 հասցեի շենքի և կցակառույցի տակ գտնվող հողամասի նկատմամբ շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքների պետական գրանցման համար.
2) 15-օրյա ժամկետում սույն որոշման մասին տեղեկացնել Դեղատան փողոցի հ.15 հասցեի շենքի կառավարման մարմնին` բնակչությանն իրազեկելու համար:
8. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
9. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքա-պետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
10. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության և քարտուղարության պետերի վրա:
11. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ