Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.06.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  

 2249-Ա  15.06.2018թ.

ԳԱՌՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գառնիկ Վարդանյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2005թվականի ապրիլի 20-ի հ.834-Ա և 2014թվականի ապրիլի 18-ի հ.1502-Ա որոշումների հիման վրա, Միրաքյան փողոցի հ.24 տան, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.4 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 28.04.2014թ. հ.28042014-01-0091 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության  ժամկետը երկարացնելու մասին:            
Միրաքյան փողոցի  հ.24 տան հ.4 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 774 172 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու  2017թ. դեկտեմբերի 26-ի  հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով.
1.Լիազորել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ա.Ալեքսանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գառնիկ Վարդանյանի հետ կնքել համաձայնագիր՝ Միրաքյան փողոցի  հ.24 տան հ.4 ավտոտնակի զբաղեցրած 35.6քմ մակերեսով հողամասի համար 2006 թվականի փետրվարի 13-ին կնքված վարձակալության հ.319 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում լրացում կատարելու մասին.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը:>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ