Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2260-Ա 15.06.2018թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի Հ.4274-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի 06.06.2018թ. 20/2 N-2882 գրությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2017 թվականի նոյեմբերի 29-ի «Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի հ.1 հասցեի բնակելի տան և հողամասի նկատմամբ Օնիկ Գավրուշի Սիմենյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.4274-Ա որոշման
1)վերնագրում «Սիմենյանի» բառը փոխարինել «Սիմոնյանի» բառով,
2)վերնագրում, նախաբանում, 1-ին, 3-րդ կետերում «Զաքարիա Քանաքեռցու փողոցի հ.1» բառերը փոխարինել «Զաքարիա Քանաքեռցու փողոցի հ.1/2» բառերով»։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ