Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

 

2326-Ա, 18.06.2014թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐԱԳԱՎԻԹԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂՈՒ Հ.4 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼԵՆԱ ԲԱԲԿԵՆԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ, ՄԵԼԻՔ ՀԱՅԿԱՐԱՄԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ԳՈՀԱՐ ՀԱՅԿԱՐԱՄԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ՅՈՒՐԻԿ ՋԱՆԻԲԵԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ՄԱՐԻՑԱ ԿԱՐՊԻՍԻ ՀԱՋԻՅԱՆԻ, ԱՐՏՅՈՄ ՎՐԵԺԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ՋԱՆԻԲԵԿ ՎՐԵԺԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 109.7ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Լենա Բաբկենի Սահակյանի (ծնված 00.00.1932թ.), Մելիք Հայկարամի Սարգսյանի (ծնված 19.05.1961թ.), Գոհար Հայկարամի Սարգսյանի (ծնված 22.01.1969թ.), Յուրիկ Ջանիբեկի Սարգսյանի (ծնված 25.08.1948թ.), Մարիցա Կարպիսի Հաջիյանի (ծնված 20.08.1957թ.), Արտյոմ Վրեժի Սարգսյանի (ծնված 27.08.1979թ.), Ջանիբեկ Վրեժի Սարգսյանի (ծնված 12.07.1977թ.) դիմումը։ Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի 1-ին փակուղու հ.4 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1039.7քմ, որից 630քմ մակերեսով հողամասը Լենա Բաբկենի Սահակյանին, Մելիք Հայկարամի Սարգսյանին, Գոհար Հայկարամի Սարգսյանին, Յուրիկ Ջանիբեկի Սարգսյանին, Մարիցա Կարպիսի Հաջիյանին, Արտյոմ Վրեժի Սարգսյանին, Ջանիբեկ Վրեժի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1950 թվականը, 09.09.2013թ., 24.02.2010թ. ժառանգության իրավունքի վկայագրերը,
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման 12.03.2010թ. հ.2/1174, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 12.03.2014թ. հ.286 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.02.2014թ. հ.20-Ել-214 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի 1-ին փակուղու հ.4 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով.
1. Վերականգնել Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի 1-ին փակուղու հ.4 հասցեում Լենա Բաբկենի Սահակյանի, Մելիք Հայկարամի Սարգսյանի, Գոհար Հայկարամի Սարգսյանի, Յուրիկ Ջանիբեկի Սարգսյանի, Մարիցա Կարպիսի Հաջիյանի, Արտյոմ Վրեժի Սարգսյանի, Ջանիբեկ Վրեժի Սարգսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 630քմ մակերեսով հողամասին կից 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի և 409.7քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 109.7քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 8-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Լենա Բաբկենի Սահակյանին, Մելիք Հայկարամի Սարգսյանին, Գոհար Հայկարամի Սարգսյանին, Յուրիկ Ջանիբեկի Սարգսյանին, Մարիցա Կարպիսի Հաջիյանին, Արտյոմ Վրեժի Սարգսյանին, Ջանիբեկ Վրեժի Սարգսյանին:
3. Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Լենա Բաբկենի Սահակյանի, Մելիք Հայկարամի Սարգսյանի, Գոհար Հայկարամի Սարգսյանի, Յուրիկ Ջանիբեկի Սարգսյանի, Մարիցա Կարպիսի Հաջիյանի, Արտյոմ Վրեժի Սարգսյանի, Ջանիբեկ Վրեժի Սարգսյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
4. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
5. Ընդունել ի գիտություն, որ
1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,
2) հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական` Հ.Մուրադյանի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ