Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2337-Ա 07.08.2020թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի Հ.246-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ՊՈՄՊԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի հ.246-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի մի շարք հասցեներում գտնվող թվով 10 պոմպակայանների զբաղեցրած հողամասերի նպատակային նշանակությունները <<բնակավայրերի>> կատեգորիայի հողերից փոխադրվել են «էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» նշանակության հողերի կատեգորիա՝ համաձայն կից հավելվածի։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 01.06.2020թ. հ.01/11.2/3755-2020 գրությանը կից ներկայացված ամփոփաթերթը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.01.2020թ. հ.18-06/18 եզրակացությունը.
1. Սահմանել Երևան քաղաքի մի շարք հասցեներում գտնվող թվով 10 պոմպակայանների զբաղեցրած հողամասերի մակերեսները` համաձայն սույն որոշմանը կից հավելվածում նշված մակերեսների:
2. Հողամասի սահմանները որոշվում են հավելվածում նշված մակերեսներով հողամասերի համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված հատակագծերը:
3. Երևան քաղաքի մի շարք հասցեներում սույն որոշմանը կից հավելվածներում նշված մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները, Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի հ.246-Ա որոշման համապատասխան, սահմանել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` կոմունալ ենթակառուցվածքների:
4. Ընդունել ի գիտություն, որ Կարմիր բլուր 45 տ/ժ, Կարմիր բլուր այգու մեջ հասցեներում գտնվող հողամասերը համաձայն «Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիների նախագծի» գտնվում են հանրապետական նշանակության հուշարձան «Քաղաքատեղի Թեյշեբաինի (Կարմիր բլուր)» պահպանության գոտու սահմանագծերին և նշված տարածքներում պոմպակայանների կառուցման շինարարական աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել հնագետի հսկողության ներքո:
5. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։
6. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ