Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2344-Ա 03.07.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՎԵՐՖԵԼԻ ՓՈՂՈՑԻ Հ.36 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱՅԱՆԵ ՎԻՏՅԱՅԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ԿԱՐԻՆԵ ԱՇՈՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ՔՐԻՍՏԻՆԵ ԱՇՈՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գայանե Վիտյայի Վարդանյանի(ծնված 23.02.1954թ.), Կարինե Աշոտի Սարգսյանի(ծնված 17.06.1978թ.), Քրիստինե Աշոտի Սարգսյանի (ծնված 27.01.1981թ.)դիմումը։ Երևանի Վերֆելի փողոցի հ.36 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 393.63քմ, որից 289.0քմ մակերեսով հողամասը Գայանե Վիտյայի Վարդանյանին, Կարինե Աշոտի Սարգսյանին, Քրիստինե Աշոտի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(ըստ օրենքի ժառանգության իրավունքի 01.06.2012թ. հ.2858, h.2859 վկայագրերը):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 07.06.2019թ. հ.1-0343, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 28.06.2019թ. հ.9590 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.06.2019թ. հ.20-Ել-10463 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Վերֆելի փողոցի հ.36 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Վերֆելի փողոցի հ.36 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գայանե Վիտյայի Վարդանյանի, Կարինե Աշոտի Սարգսյանի, Քրիստինե Աշոտի Սարգսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 289.0քմ մակերեսով հողամասին կից 104.63քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 104.63քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Վերֆելի փողոցի հ.36 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ