Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2345-Ա 03.07.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐԱԳԱՎԻԹԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.32, ՆՈՐԱԳԱՎԻԹԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.32/1, ՆՈՐԱԳԱՎԻԹԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.32/2 ՀԱՍՑԵՆԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻՆ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱԹԵՎՈՍ ՆՈՐԻԿԻ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ,ՍՈՒՐԵՆ ՆՈՐԻԿԻ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ,ԱՇՈՏ ՆՈՐԻԿԻ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մաթևոս Նորիկի Բունիաթյանի(ծնված 18.11.1949թ.),Սուրեն Նորիկի Բունիաթյանի(ծնված 27.10.1954թ.),Աշոտ Նորիկի Բունիաթյանի (ծնված 30.03.1952թ.) դիմումը։ Երևանի Նորագավիթի 7-րդ փողոցի հ.32, Նորագավիթի 7-րդ փողոցի հ.32/1, Նորագավիթի 7-րդ փողոցի հ.32/2 հասցեներում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1878.03քմ, որից 1600.0քմ մակերեսով հողամասը Մաթևոս Նորիկի Բունիաթյանին, Սուրեն Նորիկի Բունիաթյանին, Աշոտ Նորիկի Բունիաթյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(ըստ օրենքի ժառանգության իրավունքի 10.07.2009թ. հ.4136, հ.4137 վկայագրերը):
Հաշվի առնելով, որ բնակելի տները կառուցվել են մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 18.04.2019թ. հ.1-0074, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 04.06.2019թ. հ.8569 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.05.2019թ. հ.20-Ել-753 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նորագավիթի 7-րդ փողոցի հ.32, Նորագավիթի 7-րդ փողոցի հ.32/1, Նորագավիթի 7-րդ փողոցի հ.32/2 տների զբաղեցրած և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Նորագավիթի 7-րդ փողոցի հ.32, Նորագավիթի 7-րդ փողոցի հ.32/1, Նորագավիթի 7-րդ փողոցի հ.32/2 հասցեներում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մաթևոս Նորիկի Բունիաթյանի, Սուրեն Նորիկի Բունիաթյանի, Աշոտ Նորիկի Բունիաթյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 1600.0քմ մակերեսով հողամասին կից 278.03քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 278.03քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3.Սուրեն Նորիկի Բունիաթյանին պատկանող Նորագավիթի 7-րդ փողոցի հ.32 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Նորագավիթ 7-րդ փողոց հ.32/1 տուն>>, իսկ Աշոտ Նորիկի Բունիաթյանին պատկանող Նորագավիթի 7-րդ փողոցի հ.32 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Նորագավիթ 7-րդ փողոց հ.32/2 տուն>>:

4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ