Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2346-Ա 03.07.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱՅԻ ՓՈՂՈՑԻ Հ.68/6 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՄԵՆ ՍՈՒՐԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արմեն Սուրիկի Հակոբյանի (ծնված 23.03.1976թ.) դիմումը։ Երևանի Մալաթիայի փողոցի հ.68/6 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 245.26քմ, որից 47.1քմ մակերեսով հողամասն Արմեն Սուրիկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայական տրված՝ 17.03.2018թ. հ.17032018-01-0278):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 21.05.2019թ. հ.1-0343, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 14.06.2019թ. հ.9395 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.05.2019թ. հ.20-Ել-883 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Մալաթիայի փողոցի հ.68/6 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Մալաթիայի փողոցի հ.68/6 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արմեն Սուրիկի Հակոբյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 47.1քմ մակերեսով հողամասին կից 198.16քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 198.16քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ