Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2347-Ա 03.07.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿՈԲ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՇԱՂԻԿՅԱՆԻ,ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԵՐԳԵՅԻ ՇԱՂԻԿՅԱՆԻ,ԱՆԻ ՍԵՐԳԵՅԻ ՇԱՂԻԿՅԱՆԻ,ՍՈՖԻ ՖԵԼԻՔՍԻ ԹՈՐԳՈՄՅԱՆԻ,ԿԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆԻ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԻ,ՆԱԻՐԱ ՅՈՒՐԻԿԻ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հակոբ Ալեքսանդրի Շաղիկյանի(ծնված 09.02.1955թ.),Ալեքսանդր Սերգեյի Շաղիկյանի(ծնված 26.04.1987թ.)Անի Սերգեյի Շաղիկյանի(ծնված 19.02.1989թ.)Սոֆի Ֆելիքսի Թորգոմյանի(ծնված 18.10.1964թ.),Կարինե Վարդանի Դուրգարյանի(ծնված 27.05.1955թ.),Նաիրա Յուրիկի Զոհրաբյանի (ծնված 11.06.1975թ.)դիմումը։ Երևանի Քանաքեռի 1-ին փողոցի հ.2 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 421.82քմ, որից 267.0քմ մակերեսով հողամասը Հակոբ Ալեքսանդրի Շաղիկյանին,Ալեքսանդր Սերգեյի Շաղիկյանին,Անի Սերգեյի Շաղիկյանին,Սոֆի Ֆելիքսի Թորգոմյանին,Կարինե Վարդանի Դուրգարյանին,Նաիրա Յուրիկի Զոհրաբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(ըստ օրենքի ժառանգության 26.08.2018թ.հ.7085, 01.12.2008թ.հ.6070, 22.12.2015թ.հ.6862, 30.01.2017թ. հ.144, 14.08.2018թ. հ. 2026 վկայագրերը):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 22.12.2017թ. հ.1-0011, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 01.02.2018թ. հ.808 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.03.2019թ. հ.20-Ել-347 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Քանաքեռի 1-ին փողոցի հ.2 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Քանաքեռի 1-ին փողոցի հ.2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հակոբ Ալեքսանդրի Շաղիկյանի, Ալեքսանդր Սերգեյի Շաղիկյանի, Անի Սերգեյի Շաղիկյանի, Սոֆի Ֆելիքսի Թորգոմյանի, Կարինե Վարդանի Դուրգարյանի, Նաիրա Յուրիկի Զոհրաբյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 267.0քմ մակերեսով հողամասին կից 154.82քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 154.82քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ