Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2351-Ա 03.07.2019թ.

 

«ԿԱՄ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԻՐԱՎՈՒՆՔ
(ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի հ.666-Ա որոշումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2017 թվականի մարտի 15-ի հ.15032017-01-0169 վկայականը։
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 210-րդ և հողային օրենսգրքի 50-րդ հոդվածներով.
1. «Կամ Դևելոփմենթս» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) Արտ. Միկոյան փողոցի հ.18/4 հասեցում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 4462քմ մակերեսով հողամասով անցնելու կամ երթևեկելու նպատակով, անժամկետ տրամադրել սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ)` տարեկան վարձավճարը սահմանելով 100.000 ՀՀ դրամ, որը ընկերությունը պարտավոր է վճարել Պետական գույքի կառավարման կոմիտեի 900005220117 գանձապետական հաշվեհամարին:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Կամ Դևելոփմենթս» ՍՊԸ-ի հետ կնքել Արտ.Միկոյան փողոցի հ.18/4 հասեցում գտնվող հողամասի նկատմամբ սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ) սահմանելու մասին պայմանագիր։
3. Տեղեկացնել ընկերությանը, որ սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ) սահմանելու մասին պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ ապահովել սույն որոշման կատարման ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով նախատեսված քաղաքաշինական փաստաթղթերի ընդունումը և համապատասխան ձևակերպումը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ