Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.08.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2351-Ա 07.08.2020թ.

 

ԴԱՎԹԱՇԵՆԻ 4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.25 ՇԵՆՔԻ Հ.16 ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ
46.5ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ, ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ, 23.21 ՔՄ ԵՎ 23.28 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ
ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Քաջավան Նուրիջանյանի դիմումը՝ Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.25 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.16 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.22012020-01-0140 վկայական) զբաղեցրած հողամասը երկու գույքային միավորների բաժանելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ և 469-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի դրույթ-ներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապե-տության և քաղաքաշինության վարչության 29.06.2020թ. հ.18-06/1-Ն-929 եզրակացությունը.
1. Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.25 շենքի հ.16 ավտոտնակի զբաղեցրած 46.5քմ մակերեսով հողամասը բաժանել համապատասխանաբար՝ 23.21քմ և 23.28քմ մակերեսներով երկու առանձին գույքային միավորների, որոնց սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծերով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագիծը։
2. Լիազորել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Քաջավան Նուրիջանյանի հետ կնքել 23.21քմ և 23.28քմ մակերեսներով հողամասերի վարձակալության պայմանագրեր և համաձայնագիր` 18.08.2005թ. կնքված հ.403/ԴԹ հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին։
3. Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.25 շենքի հ.16 ավտոտնակի զբաղեցրած 23.21քմ և 23.28քմ մակերեսներով հողամասերը, վարձակալության իրավունքով, մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ժամկետով, տրամադրել Քաջավան Նուրիջանյանին՝ տարեկան վարձավճար սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3%-ի չափով, պայմանագրում ներառելով հետևյալ կետերը.
«6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».
«6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված (դադարած)՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից 3 ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:».
«6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում,
գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:».
«6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ կետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորություն է:»:
4. Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.25 շենքի հ.16 ավտոտնակի առանձնացվող՝ 23.21քմ մակերեսով մասին տրամադրել «Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.25 շենք, հ.13» հասցեն։
5. ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.25 շենքի հ.13 հասցեի` 23.21քմ մակերեսով և Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.25 շենքի հ.16 հասցեի` 23.28քմ մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունները /կատեգորիան/՝ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունները ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատում:
6.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին:
7. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման մեջ նշված հողամասերի վարձակալության պայմանագրերը և հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիրը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքները՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
9. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա:
10. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ