Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2436-Ա 12.07.2019թ.

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ
ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի, 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի, 77-րդ հոդվածի 2-րդ մասի, 78-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված կարգի 46-րդ կետի դ) ենթակետի, 50-րդ կետի, 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N896 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N41-Ն որոշման հավելվածի և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի N3758-Ն որոշումների համապատասխան, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 08.07.2019թ. նիստի արձանագրությունով տրված առաջարկությունները.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող հողամասը ներկայացնել վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթի՝ համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գնի։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված վարձակալության իրավունքով տրամադրման ենթակա հողամասի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և սահմանված կարգով ապահովել մրցույթի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
3. Հանձնարարել վարչական շրջանի ղեկավարին՝ սահմանել հսկողություն կից հավելվածով նշված հողամասում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ