Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2439-Ա 12.07.2019թ.


ՆՈՐՔԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.2/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԽԱՆՈՒԹ-ՏԱՂԱՎԱՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Աննա Գասպարյանի դիմումը՝ Նորքի 8-րդ փողոցի հ.2/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող խանութ-տաղավարի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 05.09.2018թ. հ.05092018-01-0034 վկայական) զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու մասին:
Քննարկվող հողամասը (ծածկագիր` 01-009-023-059) համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սափմանափակումների կազմում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 5-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.06.2019թ. հ.18-06/2-47099 և 24.06.2019թ. հ.18-06/675 եզրակացությունները.
1. Նորքի 8-րդ փողոցի հ.2/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Աննա Գասպարյանին պատկանող խանութ-տաղավարի զբաղեցրած 82.4քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) վերջինիս՝ տարածագնահատման 5-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 882504 (ութ հարյուր ութսուներկու հազար հինգ հարյուր չորս) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Նորքի 8-րդ փողոցի հ.2/3 հասցեում գտնվող 82.4քմ մակերեսով հողամասի նպատակային /օգտագործման նպատակը/՝ նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ հասարակական կառուցապատման։
3. Հողամասի սահմանները որոշվում են հ.3069-2007 գլխավոր հատակագծով:
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։
5. Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6. Տեղեկացնել հողօգտագործողին, որ սույն որոշման ընդունումից հետո հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ