Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2440-Ա 12.07.2019թ.


ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.52/22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄՀԵՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մհերիկ Մխիթարյանի դիմումը՝ Իսակովի պողոտայի հ.52/22 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող շինության (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 10.05.2012թ. հ.10052012-01-0619 վկայական) զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների կառուցապատման գոտում է: (ծածկագիր՝ 01-006-240-1002, Երևան քաղաքի ավագանու 2012թ. օգոստոսի 10-ի հ.484-Ն որոշում, տող՝ 54213):
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ, 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման ծրագրով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապե-տության և քաղաքաշինության վարչության 13.06.2019թ. հ.18-06/1-Մ-6416 եզրակացությունը.
1. Իսակովի պողոտայի հ.52/22 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Մհերիկ Մխիթարյանին պատկանող շինության զբաղեցրած 599.5քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) իրեն՝ Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 1762530 ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2. ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Իսակովի պողոտայի հ.52/22 հասցեում գտնվող շինության զբաղեցրած 599.5քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ սահմանել արդյունաբերական օբյեկտների կառուցապատման:

3. Հողամասի սահմանները որոշվում են նախկինում թողարկված հ.14563-2005 գլխավոր հատակագծով:
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր:
5. Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6. Տեղեկացնել հողօգտագործողին, որ հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։
8. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ