Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

29.06.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ 
 
2444-Ա  29.06.2018թ.    

 ՆՈՐԱՇԵՆԻ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.14 ՇԵՆՔԻ  Հ.124 ՀԱՍՑԵՈՒՄ  ԳՏՆՎՈՂ  ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ  ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  ՈՐՊԵՍ  ԲՆԱԿԵԼԻ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ( ԲՆԱԿԵԼԻ  ՖՈՆԴՈՒՄ  ԸՆԴԳՐԿԵԼՈՒ)  ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է  հանդիսացել Արմեն Միրոյանի դիմումը` Նորաշենի թաղամասի հ.14 շենքի հ.124 հասցեում գտնվող,  սեփականության իրավունքով իրեն պատկանող տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական   գրանցման  26.10.2016թ.  հ.26102016-01-0001 վկայական) գործառական  նշանակությունը  փոխելու և  բնակելի ֆոնդում ընդգրկելու  մասին:     
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշման N 1  հավելվածի 7-րդ կետով  և  2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին»  հ.596-Ն  որոշմամբ  հաստատված կարգի հ.49 կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության  վարչության  09.12.2016թ.  հ.18-08/1-Մ-8772 եզրակացությունը.    
1.Նորաշենի  թաղամասի հ.14 շենքի հ.124 հասցեում,  սեփականության  իրավունքով Արմեն Միրոյանին պատկանող տարածքն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել  որպես  բնակելի՝ <<ՀՀՇՆ 30-01-2014>>   պահանջներին  չհակասելու պայմանով։
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես բնակարան:
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված  տարածքի  գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով` երկամսյա ժամկետում:  
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և  Աջափնյակ  վարչական շրջանի  ղեկավարի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

         
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ