Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.08.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2448-Ա 10.08.2020թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 28-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Արաբկիր, Նուբարաշեն, Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարների գրությունները.
1. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» N 186-Ն որոշման NN 2, 3, 6 և 7 հավելվածներում կատարել վերաբաշխում՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-4 հավելվածների։
2. Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունվարի 14-ի «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 28-Ա NN 3, 4, 7, 8 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-5 հավելվածների:
3. Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունվարի 14-ի «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 28-Ա որոշման 1-ին կետի 2-րդ մասը շարադրել հետևյալ նոր բովանդությամբ.
<< Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով հաստատված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածների եռամսյակային (աճողական) համամասնությունների վերծանումը ըստ ստացող կազմակերպությունների՝ համաձայն N 10 հավելվածի (NN 1-17

աղյուսակներ), բացառությամբ պետության կողմից Երևան համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման համար նախատեսված ֆինանսավորման ծրագրերի բյուջետային ծախսերի և <<4. Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին>> ծրագրով նախատեսված հատկացումների, որի վերծանումը կսահմանվի Երևանի քաղաքապետի առանձին կարգադրություններով >>.
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրչ. Սարգսյանի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ