Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.07.2021


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2488-Ա 16.07.2021թ.

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի Հ.1296-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի 04.06.2021թ. հ.Կ-04062021-01-0093 որոշումը, քաղաքացի Լիլիթ Ավագյանի 07.06.2021թ. հ.Ա-2434 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2021 թվականի ապրիլի 30-ի «Երևան, Էրեբունի Նոր-Արեշ 36-րդ փողոց հ.7/2 հասցեում՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասերում քաղաքացիներ Լիլիթ Գուրգենի Ավագյանի, Հայկուհի Սեդրակի Ավագյանի և Գագիկ Սեդրակի Ավագյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին» հ.1296-Ա որոշման նախաբանում «30.11.2020թ. տրված եզրակացությունը,» բառերից հետո ավելացնել «Նոր Արեշ 36-րդ փողոց հ.7/2 հասցեի անշարժ գույքի համասեփականատերերի վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեի 20.08.2020թ. տրված հ.ԱՏ-20082020-01-0628 տեղեկանքը, համասեփականատերերի գրավոր համաձայնությունը /տրված 18.12.2020թ. ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտարի կողմից/» բառերը:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ