Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.07.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2491-Ա 16.07.2021թ.

 


ԵՐԵՎԱՆ, ՆՈՐ ՆՈՐՔ, ՎԻԼՆՅՈՒՍԻ ՓՈՂՈՑԻ Հ.3 ՇԵՆՔԻ Հ.91 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱԼՎԱՐԴ ԳԵՐԱՍԻՄԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ ԱՇԽԱՐԱԲԵԿ ԳՐԻԳՈՐԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 11.06.2021թ. տրված հ.18-06/ԲՕ-67 մասնագիտական եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց դիմումը (07.04.2021թ. հ.Ս-11796).
1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետը, Երևան, Նոր Նորք, Վիլնյուսի փողոց հ.3 շենք հ.91 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքը առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակելի, «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:
2. Հանձնարարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոց հ.3 շենք հ.91 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքը հաշվառել որպես բնակելի նշանակության:
3. Երևան, Նոր Նորք, Վիլնյուսի փողոցի հ.3 շենքի հ.91 հասցեում՝ քաղաքացիներ Ալվարդ Գերասիմի Սահակյանի և Աշխարաբեկ Գրիգորի Հակոբյանի կողմից ինքնակամ բացված դուռը 1/մեկ/ հատ (բնակելի) (սեփականության իրավունքի գրանցման 05.05.2014թ. տրված հ.05052014-01-0090 վկայական) ճանաչել օրինական։
4. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
5. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 3771 (երեք հազար յոթ հարյուր յոթանասունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3) Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
6. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ