Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

25-Ա  11.01.2019թ.    

ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱՅԻ  Հ.36Ա ՇԵՆՔ, Հ. 4 ԱՎՏՈՏՆԱԿԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ  ԿՆՔՎԱԾ  ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արման Սարգսյանի դիմումը` Կոմիտասի պողոտայի հ.36ա շենք, իր սեփականությունը հանդիսացող հ.4 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ. 07122017-01-0119 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի  գործողության  ժամկետը  երկարացնելու  մասին։
Կոմիտասի պողոտայի հ.36ա շենք, հ.4 ավտոտնակի կադաստրային  արժեքը կազմում է 2137797 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի  հ.41–Ն  որոշմամբ  հաստատված  հավելվածով.
1.Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանին` Հայաստանի   Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Արման Սարգսյանի  հետ կնքել համաձայնագիր՝ Կոմիտասի պողոտայի  հ.36ա շենք, հ.4 ավտոտնակի   զբաղեցրած 38,8քմ մակերեսով հողամասի համար 25.06.2004թ. կնքված վարձակալության  հ. 99/6-ՊՓ պայմանագրի գործողության ժամկետը  երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝  ներառելով  պայմանագրում  հետևյալ  փոփոխություններն  ու  լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել  է մինչև  2021 թվականի  հունվարի  1-ը:>>.
2)պայմանագրի 5.5 ենթակետից հանել << և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու >> բառերը.
3)պայմանագրի  6-րդ  կետը լրացնել նոր` 6.8 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, Երևան համայնքի կողմից  կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված` վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից  միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում`<< Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  մասին օրենքի 35-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետի համաձայն`վարձատուի դիմումի հիման վրա:>>.
4)պայմանագրի 12-րդ կետում <<900015211072>> թիվը փոխարինել <<900035311027>> թվով:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում  նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան տարածքային  ստորաբաժանումում։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա  ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր  վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ