Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.07.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2502-Ա 16.07.2021թ.

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի Հ.3709-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.06.2021թ. 20-Ել-Ղ-846 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի «Երևանի Հովսեփ Էմինի փողոցի հ.136/3 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Ավետիք Սամսոնի Ղարիբյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.3709-Ա որոշման նախաբանում «711.90» թիվը փոխարինել «729.75» թվով, 1-ին կետում «228.86» թիվը փոխարինել «246.71» թվով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                 Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ