Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.07.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

2515-Ա  21.07.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ  ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.17  ՇԵՆՔԻ Հ.33` 44.4 ՔՄ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ  
ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարիամ Ղարիբյանի դիմումը` Երևանի Կոմիտասի պողոտայի հ.17 շենքի հ.33` 44,4 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:
Ղեկավարվելով  <<Երևան քաղաքում  տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական  վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը.
1.Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  28.03.2017թ. հ. 28032017-01-0148 վկայական) Երևանի Կոմիտասի պողոտայի հ.17 շենքի հ.33` 44,4 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն  բնակարանի բնակիչներ՝ Մարիամ Դոբերի Ղարիբյանին, Վարդան Դոբերի Ղարիբյանին, Եվա Դոբերի Ղարիբյանին, Ալվարդ Դոբերի Ղարիբյանին (4 անձ, այսուհետ նվիրառուներ)` որպես ընտանիքի բոլոր անդամների համատեղ սեփականություն:
2.Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին (Հ.Վարդանյան) Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3.Ընդունել  ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների  կողմից:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:



 
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ