Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.07.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

2516-Ա  21.07.2017թ.

ԷՄՄԱ  ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ  ԿՆՔՎԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ
ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ  
ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել  Էմմա Սարգսյանի դիմումը` Երևանի քաղաքապետի  2005թ. ապրիլի 22-ի հ.854-Ա որոշման հիման վրա, Այգեձորի փողոցի հ.69 շենքի,  իր սեփականությունը հանդիսացող թիվ 7 ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման  19.09.2011թ. հ.2727284 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու  մասին։
Այգեձորի  փողոցի  հ.69 շենքի թիվ 7  ավտոտնակի  կադաստրային  արժեքը կազմում  է 3032586 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի հ. 648-Ն  որոշմամբ   հաստատված հավելվածով.
1.Լիազորել Արաբկիր  վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին`  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի  քաղաքապետի անունից, Էմմա Սարգսյանի հետ  կնքել համաձայնագիր` Այգեձորի  փողոցի  հ.69 շենքի  թիվ 7 ավտոտնակի   զբաղեցրած 57,8 քմ  մակերեսով   հողամասի    համար  2005   թվականի  սեպտեմբերի 19-ին կնքված վարձակալության  հ. 251555 պայմանագրի գործողության ժամկետը  երկարացնելու մասին.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել  է  մինչև  2020 թվականի  հունվարի  31-ը:>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում  նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան  ստորաբաժանումում։
3.Սույն որոշումը  կարող  է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա  ժամկետում։
4.Որոշման  կատարման  կազմակերպումն  ու  պատասխանատվությունը  դնել  Երևանի   Արաբկիր  վարչական  շրջանի ղեկավարի  վրա:
5.Սույն որոշման կատարման  ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ