Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.07.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

2519-Ա  21.07.2017թ.

ԳԱՐԵԳԻՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ  ՀԵՏ  ԿՆՔՎԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ,
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ՈՒ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

  Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գարեգին Հայրապետյանի լիազորված անձ Արման Միրզոյանի դիմումը՝ Նոր Նորքի 6 մ/շ Լյուքսեմբուրգի փողոցի թիվ 15 շենքի բակում գտնվող, սեփականության իրավունքով Գարեգին Հայրապետյանին պատկանող խանութի  (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 02.10.2003թ. հ.1617940 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Նոր Նորքի 6 մ/շ Լյուքսեմբուրգի փողոցի թիվ 15 շենքի բակում գտնվող խանութի կադաստրային արժեքը կազմում է 2.769.881 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի  հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի 11.07.2017թ. հ.20/2 Ե-441 գրությունը.
1.Լիազորել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն  Ուլիխանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գարեգին Հայրապետյանի  հետ կնքել համաձայնագիր` Նոր Նորքի 6 մ/շ Լյուքսեմբուրգի փողոցի թիվ 15 շենքի բակում գտնվող խանութի  զբաղեցրած 51.5քմ մակերեսով հողամասի համար 02.09.2003թ. կնքված վարձակալության հ.13994 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2020  թվականի հունվարի  31-ը».
2)պայմանագրի 4.2 ենթակետից հանել «(այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու  կապիտալ շինարարություն)» բառերը.
3)պայմանագրի 4.4 ենթակետից հանել «իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին» բառերը.
4)պայմանագրի 6-րդ կետը լրացնել՝ նոր 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.   
«6.7. Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից».
5)պայմանագրի 8-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «5/հինգ/» թվով և բառով, իսկ «444 /չորս հարյուր քառասունչորս/» թիվը և բառերը փոխարինել «11649» թվով, իսկ «8615400» թիվը՝ «45240000» թվով:
2.Գարեգին Հայրապետյանին պատկանող խանութին տրամադրել «Լյուքսեմբուրգի փողոց, հ.15/4»  հասցեն:                               
3.Հանձնարարել «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի, «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի տնօրենի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:         
         
      

       
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ