Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.07.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

2523-Ա  21.07.2017թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆԴԻՍԱՑՈՂ  ԳՈՒՅՔԸ
ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ



Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն և Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի հ.1541-Ն որոշումներին համապատասխան.
1.Աճուրդով վարձակալության տրամադրման նպատակով առանձնացնել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույք` համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գնի։
2.Հանձնարարել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովին` ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով վարձակալության տրամադրման ենթակա տարածքի վերաբերյալ հրապարակային ծանուցման հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է  Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                            Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ